«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Ծխելը թողնելուց հետո դուք ձեր կյանքի ամենահիմար արարքը կհամարեք ծխելը»

«Ծխելը թողնելուց հետո դուք ձեր կյանքի ամենահիմար արարքը կհամարեք ծխելը»
09.06.2017 | 07:06

Հասարակական վայրերում ծխելն արգելելու և ծխախոտի գինը բարձրացնելու նախաձեռնությունը, ըստ հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԻ, որոշ ծխողների վրա կանդրադառնա, ոմանց վրա էլ՝ ոչ։ Նման արգելքներն ու սահմանափակումները, մեր զրուցակցի համոզմամբ, ավելի կդժվարացնեն ծխելը։ «Որքան շատ տհաճ բաներ կապվեն ծխախոտի հետ, այդքան ավելի կքչանան ծխողները։ Եթե դու հիմնարկում իրավունք չունես ծխելու, պետք է դուրս գաս, գնաս որևէ տեղ, շատ դեպքերում կալարես լքել աշխատավայրը, գնալ ծխարան, ինչը կնվազեցնի ծխողների թիվը։ Նույնիսկ իմ փորձն էլ է դա ցույց տվել։ Եթե նախկինում օրը մեկ տուփ էի ծխում, արգելքների պայմաններում կտրուկ նվազեցրի։ Այսինքն՝ եթե պայմաններ են փոխվում, միանգամից փոխվում է նաև իրավիճակը։ Նույնը վերաբերում է տուգանքներին։ Բայց եթե մարդկանց արժանապատվությանը դիպչող քարոզ գնա, օրինակ, պաստառների միջոցով ծխող մարդու նկարի տակ գրվի՝ ես դեռ բավական գիտակից ու հասուն չեմ, որի խնայեմ իմ և իմ շրջապատի առողջությունը կամ՝ ես չեմ սիրում իմ երեխաներին և կարող եմ նրանց վնասել, ապա նման բովանդակությամբ նյութերը կարող են դիպչել մարդկանց արժանապատվությանն ու ստիպել նրանց հրաժարվել ծխախոտից։ Շատերը գողությամբ կամ թմրամոլությամբ չեն զբաղվում վարկաբեկվելու վախից։ Նույնը կարող է նաև այս պարագայում գործել։ Այսինքն՝ մարդկանց մեջ պետք է արմատավորվի այն մտայնությունը, որ եթե ծխող ես, ապա թուլակամ ես, գիտակից չես, հասուն չես, մարդկանց վնաս ես հասցնում, եսասեր ես։ Այսպիսի քարոզչությունը շատ արագ, կտրուկ կիջեցնի ծխախոտից կախվածություն ունեցող անձանց թիվը»,- ասում է պարոն Խուդոյանը։
ՀՀ առողջապահության նախարարը վերջերս նշել էր, թե ծխելն անհաջողակ լինելու նշան է։ Նախարարի այս հայտարարությունը շատ բուռն քննարկումների պատճառ դարձավ։ Հոգեբանը նկատում է, որ նախարարն ավելի շուտ իր տեսակետն է արտահայտել։ Ծխելը անհաջողակ լինելու հետ կապելը, ըստ Սամվել Խուդոյանի, ճիշտ չէ. «Սրանից 40-50 տարի առաջ ծխելը բացարձակապես վատ բան չէր համարվում։ Գիտական հետազոտությունները ցույց չէին տվել, որ դա վտանգավոր է առողջությանը։ Այդ հիմա է, որ բոլորը հասկանում են` ծխելը սարսափելի վնասակար երևույթ է, և դա հասկանալուց հետո ծխելը շարունակելն իսկապես պրիմիտիվության նշան է, բայց ոչ անհաջողության»։


Հոգեբանը նշում է, որ մարդիկ ծխում են սովորության համաձայն, դա կախվածություն է. «Ծխելը ոչ մի օգուտ չի տալիս։ Ես ինքս ծխող եմ եղել, հետագայում թողել եմ։ Դեռահաս տարիքում տղամարդիկ, նաև կանայք ինքնահաստատման համար սկսում են ծխել, ընկնում են քիմիական, հոգեբանական կախվածության մեջ, ինչից ազատվելը բավական դժվար է։ Ընդ որում, ծխելը մշտապես կապվում է հաճելի իրավիճակների հետ. գործս վերջացրի` ծխեմ, ընկերներով հավաքվել ենք՝ մի հատ ծխենք։ Հաճելի բաների հետ զուգորդվելով՝ այն դառնում է սովորություն, ինչը, բացի վնասից, այլ բան չի տալիս։ Ես ամենայն պատասխանատվությամբ կոչ եմ անում ծխողներին հիշել իմ ասածը՝ ծխելը թողնելուց հետո դուք ձեր կյանքի ամենահիմար արարքը կհամարեք ծխելը։ Եվ թող չնեղանան ծխողները (ինքս էլ եմ ծխող եղել)` ծխելն իրոք պրիմիտիվության նշան է»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ