Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ա­մեն օր թուրքն իր հուրն է թա­փում Ար­ցա­խի գլ­խին, այդ ա­մեն օ­րը նա մա­տուռ մտ­նե­լու հայտ է ներ­կա­յաց­նում»

«Ա­մեն օր թուրքն իր հուրն է թա­փում Ար­ցա­խի գլ­խին, այդ ա­մեն օ­րը նա մա­տուռ մտ­նե­լու հայտ է ներ­կա­յաց­նում»
02.10.2020 | 00:54
Այս խառն օ­րե­րին, երբ բո­լո­րը մի կողմ են թո­ղել հա­կա­սու­թյուն­նե­րը և միա­հա­մուռ ու­ժե­րով լծ­վել են հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գոր­ծին, Նի­կոլ Փա­շի­նյանն իր ո­ճին հա­վա­տա­րիմ, պի­տի մի այն­պի­սի բան ա­ներ, որ մարդ­կանց զայ­րույ­թը հա­րու­ցեր։ ՈՒ դրա հա­մար կր­կին գոր­ծի է դր­վել սե­փա­կան լրատ­վա­մի­ջոցն ու ա­նա­նուն խմ­բագ­րա­կա­նը։ Ըստ այդմ, «Հայ­կա­կան ժա­մա­նա­կի» ե­րեկ­վա ա­նա­նուն խմ­բագ­րա­կա­նում (ի­րա­կա­նում բո­լորն էլ գի­տեն ա­նու­նը) բա­վա­կան վտան­գա­վոր թեզ էր ա­ռաջ քաշ­վել՝ Ար­ցա­խի հար­ցում բա­նակ­ցել Թուր­քիա­յի հետ։ «...Ին­չու՞ պետք է Հա­յաս­տա­նը պա­տե­րազ­մի Թուր­քիա­յի դեմ, բայց բա­նակ­ցու­թյուն­նե­րի նս­տի Ադր­բե­ջա­նի հետ։ Ե­թե Ադր­բե­ջա­նը դար­ձել է Թուր­քիա­յի հեր­թա­կան վի­լա­յե­թը (իսկ այս պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ հենց այդ­պես էլ կա՝ Ադր­բե­ջանն այլևս ան­կախ ռազ­մա­քա­ղա­քա­կան միա­վոր չէ), ժա­մա­նա­կը չէ՞ ար­դյոք, որ այդ վի­լա­յեթն ընդ­հան­րա­պես դուրս մղ­վի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից, իսկ մենք ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րենք նրա «տի­րոջ» հետ... Հի­մա այլևս որևէ կաս­կած չկա, որ սա պա­տե­րազմ է Հա­յաս­տա­նի ու Թուր­քիա­յի միջև, հետևա­բար՝ բա­նակ­ցու­թյուն­ներն էլ պի­տի այդ պե­տու­թյուն­նե­րի միջև ըն­թա­նան»,- ա­սում է հոդ­վա­ծա­գի­րը։ Քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, քա­ղա­քա­գետ­նե­րը, հաշ­վի առ­նե­լով պա­տե­րազ­մի առ­կա­յու­թյու­նը, ի­րենց զայ­րույ­թը փոր­ձում են զուսպ ար­տա­հայ­տել, սպա­սե­լով պա­տեհ ա­ռի­թի՝ այս մա­սին խո­սե­լու հա­մար։
Մինչ հայտ­նի խմ­բագ­րա­կա­նին անդ­րա­դառ­նա­լը մի­ջազ­գայ­նա­գետ Ան­նա Աբ­րա­հա­մյա­նին խնդ­րե­ցինք այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րը մեկ­նա­բա­նել։ Ըստ նրա, Թուր­քիա­յի ողջ ծրա­գիրն ու մեր դեմ հար­ձա­կու­մը Ադր­բե­ջա­նի ձեռ­քով ու­նե­ցել է մեկ կարևո­րա­գույն նպա­տակ. այն է` ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րում կողմ դառ­նա­լը: «Սա բխում է Էր­դո­ղա­նի նեոօս­մա­նյան քա­ղա­քա­կան նկր­տում­նե­րից, որն իր կու­սակ­ցու­թյան ա­ռանց­քա­յին նշա­ձողն է՝ նոր Թուր­քիա, տա­րա­ծաշր­ջա­նա­յին գեր­տե­րու­թյուն, որ ձգ­վում է Լի­բիա­յից մինչև Պա­կիս­տան: Սա ընդ­հա­նուր փա­թեթն է։ Իսկ այն, ինչ փա­թե­թում է, ըն­գր­կում է ներ­քա­ղա­քա­կան և արտ­քա­ղա­քա­կան գեր­խն­դիր­նե­րի մի ողջ տր­ցակ, ո­րոնք չլու­ծե­լու դեպ­քում Թուր­քիան կհայ­տն­վի պա­ռակտ­ման շե­մին: Ընդգրկվե­լով Սի­րիա­յի պա­տե­րազ­մում` Թուր­քիան նպա­տակ էր հե­տապն­դում կարճ ժա­մա­նա­կում մաք­սի­մալ կեր­պով օգ­տա­գոր­ծել պա­տե­րազ­մը` իր այդ օս­մա­նյան բրեն­դի, սուն­նիզ­մի ե­զա­կի կենտ­րոն դառ­նա­լու ել­քով, ին­չից հե­տո Էր­դո­ղա­նը կկա­րո­ղա­նար ինքն ի­րեն ար­ձա­նագ­րել թուր­քա­կան պատ­մու­թյան է­ջե­րում, որ­պես օս­մա­նյան փառ­քը նո­րո­վի վե­րա­հաս­տա­տած ա­ռաջ­նորդ», -նախ փաս­տեց տի­կին Աբ­րա­հա­մյա­նը։
Մի­ջազ­գայ­նա­գե­տի դի­տարկ­մամբ, Սի­րիան չհան­ձն­վեց, այլ վե­րած­վեց բազ­մա­կենտ­րոն աշ­խար­հի բա­նակ­ցա­յին ներ­կա­պա­նա­կում ևս մի հա­վակ­նոր­դի, ընդ ո­րում` կրտ­սեր հա­վակ­նոր­դի դե­րում, ին­չը խոր հիաս­թա­փու­թյուն ա­ռա­ջաց­րեց հա­նուն պա­տե­րազ­մի տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն փո­խած թուրք հա­սա­րա­կու­թյան շար­քե­րում, ո­րի կուլ­մի­նա­ցիան 2016-ի գյու­լե­նիս­տա­կան հե­ղաշ­րջ­ման փորձն էր: «Բռ­նա­պե­տա­կան տա­րերք­նե­րը միակ փր­փուրն էին այդ պա­հից ի վեր, որ Էր­դո­ղանն ըն­դու­նակ էր հա­մադ­րե­լու ներ­քա­ղա­քա­կան կյան­քում` դր­սում ա­վե­լի ագ­րե­սիվ, տա­րած­քա­յին և ֆի­նա­նան­սա­կան հոս­քե­րի ա­ռու­մով ա­վե­լի ըն­չա­քաղց պա­տե­րազմ­ներ: Այս գոր­ծըն­թա­ցը նա ի­րա­կա­նաց­նում է 2016-ից ի վեր` դի­վա­նա­գի­տա­կան գեր­շր­ջա­դար­ձեր կա­տա­րե­լով, փոր­ձե­լով բախ­ման բե­րել տա­րա­ծաշր­ջա­նում ներ­կա գեր­տե­րու­թյուն­նե­րին։ Իսկ ին­քը բա­խում­նա­յին այդ է­պի­զոդ­նե­րից դուրս գա ինչ-ինչ շա­հույ­թով` աս­տի­ճա­նա­բար սնան­կա­ցող է­լեկ­տո­րա­տի հույ­սե­րը բարձր պա­հե­լու և ա­ռա­ջի­կա 2023-ին նրանց ձայ­նին ա­պա­վի­նե­լու հնա­րա­վո­րու­թյամբ»։
Մեր զրու­ցա­կիցն ըն­դգ­ծեց, որ ՌԴ, Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի ա­վե­լի ընդ­լայն­վող ներ­կա­յու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում բար­դաց­րեց եվ­րո-ատ­լան­տյան ու­ժե­րի խա­ղը, ո­րը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի սկ­սեց ի­րա­կա­նաց­վել` հեն­վե­լով թուր­քա­կան զի­նու­ժի, թուր­քա­կան ղե­կա­վա­րու­թյան կող­մից կա­ռա­վար­վող ա­հա­բեկ­չա­կան խմ­բե­րի գոր­ծո­նի վրա:
«Որ­քան ձգձգ­վեց այս գոր­ծըն­թա­ցը, այն­քան հա­վել­վե­ցին նո­րա­նոր խր­թին շեր­տեր, որ­քան բար­դա­ցան այդ շեր­տե­րը, այն­քան ա­վե­լի կարևոր­վեց Թուր­քիա­յի հա­մար բա­նակ­ցա­յին, ռազ­մա­կան կամ տն­տե­սա­կան շահ պո­կե­լու նպա­տա­կը, ո­րով­հետև ե­թե Էր­դո­ղա­նի իշ­խա­նու­թյունն այս բո­լոր կռ­վա­բե­մե­րից վե­րա­դառ­նա դա­տար­կա­ձեռն, Էր­դո­ղա­նը ոչ միայն կկորց­նի իշ­խա­նու­թյու­նը, այլ նախ­քան իր բռ­նա­պե­տա­կան տա­րերք­նե­րին գե­րի դար­ձած հաս­րա­կու­թյան կող­մից նոր ա­ռաջ­նորդ գտ­նե­լը` եր­կի­րը կմատ­նի խոր ներ­քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան-սո­ցիա­լա­կան քաո­սի»,- շեշ­տեց Աբ­րա­հա­մյա­նը:
Մեր զրու­ցակ­ցի պնդ­մամբ, աս­տի­ճա­նա­բար հատ­վող ու ա­վե­լի հուժ­կու ձևով Էր­դո­ղա­նի քթին փակ­վող դռ­նե­րը Սի­րիա­յում, Լի­բիա­յում, Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում պատ­ճառ հան­դի­սա­ցան Թուր­քիա­յի հա­մար` փնտ­րե­լու նոր դռ­ներ, փոր­ձե­լու դրանք բա­ցել իր գիտ­ցած միակ բա­նա­լիով՝ նեոօս­մա­նյան տե­ռո­րով: «Այս բա­նա­լին ձեռ­քին` ինք­նա­կոչ սուլ­թա­նը հայ­տն­վեց նախ Նա­խիջևա­նում և Բաք­վում, ա­պա ռմ­բա­կո­ծու­թյամբ թա­կեց Ար­ցա­խի հի­նա­վուրց դու­ռը և անգ­րա­գետ ու ա­րյու­նար­բու վարձ­կան­նե­րի պիղծ ոտ­քը փոր­ձեց մտ­նել Հա­յոց մա­տու­ռը»,- նշեց մի­ջազ­գայ­նա­գետն ու անդ­րա­դար­ձավ ե­րեկ Փա­շի­նյա­նին պատ­կա­նող թեր­թի հոդ­վա­ծին։
«Եվ ե­րեկ, կար­դալ երկ­րի գե­րա­գույն գլ­խա­վոր օ­րա­թեր­թում մեր դու­խով ան­նա­խա­դեպ շռայլ վար­չա­պե­տի ակ­նարկն առ այն, որ այդ­քան էլ վատ գա­ղա­փար չէ այդ մա­տու­ռից փա­յա­բա­ժին պատ­րաս­տել «սուլ­թա­նի» հա­մար, ուղ­ղա­կի դա­վա­ճա­նու­թյուն է: Սոսկ այն հան­գա­ման­քը, որ նրա միտ­քը կա­րող է ինքն ի­րեն նման են­թադ­րու­թյուն­նե­րի գիրկն ըն­կել, կար­ծում եմ հա՛տ­կա­պես այս օ­րե­րին, դա­վա­ճա­նու­թյուն է... Զի նախ դա­վա­ճա­նում են մտ­քով և ա­պա` սր­տով...»,- ա­սաց մի­ջազ­գայ­նա­գե­տը, ա­պա հա­վե­լեց, որ Թուր­քիան չի կա­րող այդ մա­տու­ռը մտ­նել ու ա­պա­կա­նել ու իր ե­րա­զի եր­կիր Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի տա­փաս­տան­նե­րին միա­նալ այն­քա­նով, որ­քա­նով ի­րար 1,5 տաս­նա­մյակ է բզկ­տող ԵԱՀԿ հա­մա­նա­խա­գա­հող­նե­րի Մինս­կի խմ­բի ե­ռյա­կը։
«Թուր­քիան, այս­պի­սով, նավ­թա-խա­վիա­րա­յին ա­նե­լա­նե­լի հեղ­ձու­կից խեղդ­վող Ադր­բե­ջա­նի բռ­նա­պե­տի ու բռ­նա­պե­տու­հու խռխ­ռա­ցող ձայ­նով նախ ո­րո­շեց հայ­տա­րա­րել, որ մա­տու­ռի բա­կում ոչ ոք էլ չկա, ով էլ որ կա, ոչ բա­նա­լի ու­նի, ոչ էլ նոր տեր է փնտ­րում, իսկ հե­տո սկ­սեց հար­ձա­կու­մը` հեր­թա­կան ան­գամ իր այլևս ա­վան­դա­կան դար­ձած զո­հի դեմ: Ա­մեն օր թուրքն իր հուրն է թա­փում Ար­ցա­խի գլ­խին, այդ ա­մեն օ­րը նա մա­տուռ մտ­նե­լու հայտ է ներ­կա­յաց­նում: Այ­սօր մա­տու­ռի բա­կում տա­րի­ներ շա­րու­նակ խելք խել­քի տվող­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ ի­րենք տե­ղում են, սա­կայն նրան­ցից ա­ռաջ ըն­կավ դե­ղին մամ­լո խմ­բա­գիր մը ու ա­ռա­ջար­կեց. իսկ ին­չու՞ ոչ, թող Թուր­քիան էլ բակ մտ­նի... Մտ­նե­լը կմտ­նի, ա­ռանց քո ա­սե­լու էլ կմտ­նի, ոմն խմ­բա­գիր ջան, ու ոչ միայն բա­կը կմտ­նի, մա­տուռն էլ հե­տը կմտ­նի... Ին­չից հե­տո կսկս­վի հեր­թա­կան «Այս­տե­ղով ան­ցել է թուր­քը» ող­բա­գին է­պո­պեան... Հեր­թա­կան կո­տո­րած, հեր­թա­կան տե­ղա­հա­նու­թյուն, հեր­թա­կան «Հա­յը շե­նաց­նում է ա­մեն եր­կիր, ուր ապ­րում է», հեր­թա­կան խաչ­քա­րե­րը, հեր­թա­կան Ապ­րիլ 24-յան ո­գե­կոչ­ման ա­վան­դույ­թը»,- հա­վարտ վր­դով­ված ար­ձա­նագ­րեց Ան­նա Աբ­րա­հա­մյա­նը։
Քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյա­նը մեզ հետ զրույ­ցում, անդ­րա­դառ­նա­լով հոդ­վա­ծում հն­չած թե­զին, ա­սաց, որ Թուր­քիան ինչ­քան հնա­րա­վոր է, պետք է հե­ռու մնա այս հա­կա­մար­տու­թյու­նից, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից։ «Հոդ­վա­ծա­գի­րը պատ­մու­թյու­նից ու քա­ղա­քա­կա­նու­թյու­նից բա­ցար­ձակ հե­ռու է, դա է փաս­տում նման անտ­րա­մա­բա­նա­կան ա­ռա­ջար­կի հրա­պա­րա­կու­մը։ Ի­հար­կե, հաս­կա­նում եմ, որ դի­լե­տան­տիզ­մի մա­կար­դա­կով, ժո­ղովր­դի նյար­դե­րի վրա ազ­դե­լով փորձ է ար­վում ներ­կա­յաց­նել, թե տե­սեք-տե­սեք Հա­յաս­տա­նը ոչ թե Ադր­բե­ջա­նի, այլ Թուր­քիա­յի հետ է բա­նակ­ցում, բայց ինչ­պես ա­սում են աղ­վե­սը եր­կու ոտ­քով է թա­կարդն ընկ­նում»,- փաս­տեց քա­ղա­քա­գե­տը՝ հոր­դո­րե­լով նման մտ­քեր ար­տա­հայ­տո­ղին շատ զգույշ լի­նել։ Ըստ մեր զրու­ցակ­ցի՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րի լա­վա­գույն ձևա­չա­փը ԵԱՀԿ Մինս­կի խումբն է, իսկ դրա­նից ցան­կա­ցած շե­ղում միայն հօ­գուտ Ադր­բե­ջա­նի է լի­նե­լու, Թուր­քիան չպետք է որևէ ձևա­­չա­փով, որևէ հար­ցով ներ­կա լի­նի այդ գոր­ծըն­թա­ցում։ «Հի­մա Երևա­նը պետք է պա­հան­ջի, որ Ան­կա­րան, որ­պես հա­կա­մար­տող կող­մե­րից մե­կի դաշ­նա­կից, դուրս շպրտ­վի Մինս­կի խմ­բից, այլ ոչ թե մեր հրա­վե­րով դառ­նա բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ակ­տիվ մաս­նա­կից, ո­րի մա­սին թուր­քե­րը վա­ղուց են ե­րա­զում»,- եզ­րա­փա­կեց Գա­գիկ Համ­բա­րյա­նը։
Հա­վե­լենք` Ֆեյս­բու­քյան հար­թա­կում էլ ա­ռայժմ ա­ռանց խիստ շեշ­տադ­րում­նե­րի, բայց անդ­րա­դառ­նում են այս հոդ­վա­ծին։ ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը ևս Ֆեյս­բու­քում գրել է. «Նի­կոլ Փա­շի­նյա­նին հի­շեց­րեք, որ Հան­րա­պե­տա­կա­նը և ամ­բողջ ընդ­դի­մա­դիր դաշ­տը պե­տու­թյան ու բա­նա­կի կող­քին են, ոչ թե իր ան­հե­թեթ խմ­բագ­րա­կան­նե­րի ու ցն­դա­բա­նա­կան գա­ղա­փար­նե­րի: Մենք ա­սում ենք՝ Թուր­քիան հե­ռաց­րեք ԵԱՀԿ Մինս­կի խմ­բից, դուք ա­սում եք` բա­նակ­ցե՞նք Թուր­քիա­յի հետ: Ըն­թա­ցող պա­տե­րազ­մի ժա­մա­նակ վար­չա­պե­տի մա­կար­դա­կով բա­նակ­ցա­յին ֆոր­մատ քն­նար­կե­լու ժա­մա­նա­կը չէ, այն էլ՝ նման կոր­ծա­նա­րար շեշ­տադ­րում­նե­րով: Թուր­քիա­յի նկր­տում­նե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում լե­գի­տի­մաց­նել չի կա­րե­լի: Ե­թե այդ հոդ­վա­ծով ու­րիշ պե­տու­թյա­նը ինչ-որ բան էիր ու­զում լսեց­նել, դրա հա­մար ու­նես ԱԳ նա­խա­րար և այդ երկ­րում դես­պան: Կամ հա­տուկ կապ, ի վեր­ջո»։
«Պո­լի­տէ­կո­նո­միա» հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար Անդ­րա­նիկ Թևա­նյանն էլ «Տգի­տու­թյան հե­ղա­փո­խա­կան չա­րա­շա­հում» խո­րագ­րի ներ­քո գրում է. «Հայ­կա­կան ժա­մա­նա­կի» այ­սօր­վա խմ­բագ­րա­կա­նի ոչ ան­հայտ հե­ղի­նա­կը, ըստ էու­թյան, փո­խել է իր տխ­րահռ­չակ բա­նաձևը և խմ­բագ­րել այն։ Ըստ այդ նոր բա­նաձևի՝ Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան լու­ծու­մը պետք է բա­վա­րա­րի ոչ միայն Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի ու Ադր­բե­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րին, այլ նաև Թուր­քիա­յի ժո­ղովր­դին։ Ճիշտ էր փի­լի­սո­փա Ռա­սե­լը, երբ պն­դում էր, որ բո­լոր չա­րիք­նե­րի հիմ­քում տգի­տու­թյունն է։ Ճիշտ էր նաև մեծն Օ­տյա­նը, երբ նկա­րագ­րում էր հե­ղա­փո­խա­կան Փան­ջու­նուն»։
Պատ­րաս­տեց
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 9513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ