Ըստ օպերատիվ տեղեկությունների, իշխանությունը Երևանի ավագանու ընտրություններին թեկնածուների պակաս ունի:
ՔՊ-ականները դռնեդուռ ընկած, ծանոթ-անծանոթներին առաջարկում են ավագանու թեկնածուի կարգավիճակով մասնակցել ընտրություններին: Ընդ որում, պարադոքսն այն է, որ մարդկանց առաջարկվում է ընտրություններին մասնակցել իրենց ուզած ձևաչափով:
Առաջարկն ընդունողն իբր ինքն է որոշելու ավագանիում իշխանամե՞տ լինի, թե՞ ընդդիմադիր:
Հաշվի առնելով, որ «ծանոթ-անծանոթները» ցուցակում անցողիկ տեղում չեն լինելու (ավագանու անդամ չեն դառնալու), ապա հաշվարկը պարզ է: Իշխանությունն իր առջև նպատակ է դրել ընտրություններին ապահովել ընտրողների բարձր մասնակցություն միամիտ «ծանոթ-անծանոթների» և վերջիններիս էլեկտորատի հաշվին:
Ի դեպ, իշխանությանն այսօրինակ մանիպուլյատիվ խաղում օգնելու են «արտախորհրդարանական» և «մերձարտախորհրդարանական» եսիմինչերը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)