Այս պահին միակ օրակարգը Արցախ-Հայաստան ճանապարհի բացելն է (կամ ստեղծելը), մնացած ցանկացած օրակարգ, խոսույթ, բամբասանք միտված է ընդամենը Արցախի հանձմանը։
Իսկ այդ միակ օրակարգին հասնելու համար կա մի քանի ճանապարհ, բայց մինչ ճանապարհն ընտրելը պետք է հեռացնել ադրբեջանաթուրքական շահերի սպասարկուներին, առաջնահերթ` Փաշինյանին։
Արցախցին իր անկոտրում կամքով, այս ամիսներին հաղթեց բոլորին, թաքնված և անթաքույց բոլոր թրքամետներին, կլինեին դրանք հայաստանցի, թե արցախցի, ընդդիմադիր, թե իշխանավոր։
Օղակը Արցախի շուրջ սեղմվում է, բայց այն սեղմվում է նաև Բաքվի բռնապետի կոկորդին, ով էլ իր հերթին սեղմում է հայկական իշխանավոր/ընդդիմադիրի կոկորդը, ուղղակի դիմանալ է պետք:
Վերջնական և կայուն հաղթանակի համար դիմանալ է պետք:
Կարապոտ ՊՈՂՈՍՅԱՆ