ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

«Նախկինների» դեմ պայքարի բեմականացումը շարունակվում է

«Նախկինների» դեմ պայքարի բեմականացումը շարունակվում է
01.06.2024 | 12:34

Սերժ Սարգսյանի դեմ հարուցված «սոլյարկայի գործը» փուչիկ էր։ Մարդը 10 տարի նախագահ աշխատի ու մոտ 1 միլիոն դոլարի սոլյարկայի վերաբերյալ գործ հարուցես նրա դեմ՝ անլուրջ է, շոու է։ Այսպես «մերժեցին Սերժին»։ Դատախազությունը հայտարարել է, որ բողոքարկելու է Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման դատավճիռը։ Շոուն պետք է շարունակվի։ Այդ շոուն ձեռնտու է թե՛ «նախկիններին» (տեսեք՝ Սերժ Սարգսյանը անտեղի քրեորեն հետապնդվում է), թե՛ Նիկոլ Փաշինյանին, որը «նախկինների» դեմ պայքար է բեմադրում: Դատախազությանն էլ շատ-շատերը այլևս լուրջ չեն ընդունում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6771

Մեկնաբանություններ