ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.08.2024 | 00:01

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ, Արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին։

Դու առատորեն Քո բարի պարգևներն ես տալիս բոլորին:

Ողորմի՛ր Տեր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն, հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետև Դու, ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի:

Որդուդ և ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Դիտվել է՝ 3598

Մեկնաբանություններ