Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կներեք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը կերկոխ լինելու դարդերից շեղում եմ

Կներեք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը կերկոխ լինելու դարդերից  շեղում եմ
09.12.2024 | 06:58

Հաշված օրերի ընթացքում, կարելի է ասել, որ Թուրքիան գրավեց Սիրիան:

Հա, եթե դա որոշ գիտունիկների հետաքրքիր է` Սիրիան ճանաչված պետություն է (էր), իրա սահմաններով-բանով, ՄԱԿ-մուկ ու նման բաներ:

Դասեր-մասեր քաղելու բան չի:

Պարզից էլ պարզ է, որ Սիրիան թեթևակի «մարսելուց» հետո, հաջորդիվ Թուրքիան, հնարավոր է, որ զուտ Ադրբեջանի միջոցով, հարձակվելու է Հայաստանի վրա:

Չնայած, կարող է և չհարձակվել, Հայաստանում կա թուրքական շահերն սպասարկող նիկոլը, կան նրա նիկոլաթուրքերը:

Պարզապես «Սյունիքը տանք, հանգիստ ապրենք»-ով, «Սևանը տանք, հանգիստ ապրենք»-ով, մի խոսքով, Երևանի մի անկյունում բոսյակի ու ամենաստոր նվաստի վիճակով ու կարգավիճակով մնացյալը նիկոլի հետ կծվարեն, վարիանտ ունեցողները կթռնեն լոս-մոս, ու՝ պրծ:

անասունների երազած անասնական ապագեն եկել ա...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Կներեք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը կերկոխ լինելու դարդերից շեղում եմ:

Դիտվել է՝ 2451

Մեկնաբանություններ