Փարիզում` ֆրանսիացի դիվանագետների առաջ, նախագահ Մակրոնի ունեցած ելույթից հետո, Հայաստանում ցնծալից նյութ է շրջանառվում «Մակրոնի հզոր ապտակը Պուտինին ու Ալիևին» վերտառությամբ:
Ա՛յ , օվսա՜ննա Մակրոն ...
Ա՛յ , մաշշալլա՜հ Մակրոն...
Այնինչ, այդ ելույթի պատճառով ֆրանսիական ընդդիմության առաջնորդ Ֆիլիպը, Մակրոնին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել, ձևաթղթում շեշտելով՝
«... Ֆրանսիան ու նրա ժողովրդին ատող մարդն իրավունք չունի լինելու Ֆրանսիայի նախագահ...»:
Մեր բախտը կտրվի :
Մակրոնին իր ընդդիմությունն է ցխում:
Էն Թյուդոն էլ, մեր դրոշի գույներով նասկիները հագին, հրաժարականի դիմում է ներկայացրել, հենց Թրամփը ասաց` Կանադան ԱՄՆ -ի նահանգ եմ ուզում դառնա...
Էլ ո՞վ կա Հայաստան սիրող, գնացե՛ք ձվաձեղ արեք... անշառ զբաղմունք է:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ