ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

«Կանոնադրությունը» չի կարող Հայաստանի համար նպաստավոր դիրք ստեղծել տարածաշրջանային հարևանների հետ հարաբերություններում

«Կանոնադրությունը» չի կարող Հայաստանի համար նպաստավոր դիրք ստեղծել տարածաշրջանային հարևանների հետ հարաբերություններում
15.01.2025 | 15:35

այաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն»: Նկատենք, որ քաղաքական քննարկումների օրակարգ նետվեց պայմանագիր եզրույթը, բայց «ծնվեց» կանոնադրություն:

Սա ոչ այլ ինչ է, քան սովորական խաբեբայություն կամ «գեղցու կռուտիտ», որն իբր մոլորության մեջ պետք է գցի հայաստանյան հանրությանն առաջիկա ընտրություններից առաջ, իսկ միջազգային գործընկերներին՝ Հայաստանի արտաքին քաղաքականության իրական վեկտորները քողարկելու համար:

Որ կանոնադրությունն ամենևին էլ պայմանագիր չէ, դա խլուրդին էլ է հայտնի: Կանոնադրությունը հարաբերությունների ոչ թե բովանդակությունն է, այլ՝ ձևաչափը, այսինքն, եթե Հայաստանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ ինչ-որ հարաբերություն ունենալ, պետք է աշխատի կոնկրետ նշված ձևաչափով և մեխանիզմներով, որոնք էլ պետք է լինեին այս փաստաթղթում: Բայց երեկ ստորագրված փաստաթղթի, օրինակ, առաջին բաժնի երկրորդ կետը սահմանում է. «Կողմերի բարեկամությունը բխում է ժողովրդավարական արժեքների ընդհանուր հանձնառությունից և համոզմունքից, որ ժողովրդավարությունը քաղաքական լեգիտիմության և, հետևաբար, կայունության գլխավոր հիմքն է»: Սա արդեն ոչ թե մեխանիզմ կամ ձևաչափ է, այլ՝ պայման: Իսկ այսպիսի ձևակերպումներ ու պայմաններ «Կանոնադրություն» կոչվող փաստաթղթում բազմաթիվ են:

Այսինքն՝ Հայաստանում սա ներկայացվում է որպես «փրկության պայմանագիր» և Փաշինյանին հնարավորություն է տալիս ցինիկաբար հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաղթանակ հաղթանակի հետևից է արձանագրում: Իսկ դրսում սա ներկայացվում է որպես մի փաստաթուղթ, որն իբր ոչ մի «սուր անկյուն» չունի, մասնավորապես, Ռուսաստանի կամ Իրանի դեմ:

Ցավոք, այս ամենը հասկանում են թե՛ Հայաստանում, թե՛ դրսում: Սա չի կարող նպաստել ներհայաստանյան կայունացմանը, անվտանգության բարձրացմանը և, առավել ևս, չի կարող Հայաստանի համար նպաստավոր դիրք ստեղծել միջազգային գործընկերների, տարածաշրջանային հարևանների հետ հետագա հարաբերություններում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ նշանակություն ունի սա ամերիկյան հեռացող և գալիք վարչակազմերի համար, կարելի է պատասխանել մեկ բառով՝ ոչ մի: «Կանոնադրությունը» ենթակա չէ պառլամենտական վավերացման, արտաքուստ պարտադիր չէ կատարման համար: Կուզենա՞ Թրամփի վարչակարգը Իրանի կամ Ռուսաստանի դեմ իր հարաբերություններում խաղարկել Հայաստանին, սրանով կպարտադրի Փաշինյանին այդպես վարվել:

Իմ համեստ կարծիքով՝ Հայաստանը ոչինչ չի կարող պահանջել կամ պարտադրել իր «կանոնադրական կոնտրպորտնյորին», այլ ընդամենը դեռևս կարող է գրոշներ ստանալ ինչ-որ հասարակական կազմակերպությունների և ինստիտուտների զարգացման համար, որպեսզի, ինչպես «Կանոնադրությունում» ասված է, Հայաստանը շարունակի «ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները», կարողանա «լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների» ողջ ստեղծագործական ներուժը` դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ և դրանից դուրս:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 12061

Մեկնաբանություններ