ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Մեղրիի տարբերակի շուրջ Քոչարյանի փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն

Մեղրիի տարբերակի շուրջ Քոչարյանի փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն
18.02.2025 | 12:23

Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսին երկար չեմ անդրադառնալու, մանավանդ, ԶԼՄ-ների համար մեկ- երկու մեկնաբանություն արել եմ:

Երկու հարցերի շուրջ կարծիքս, այնուամենայնիվ, կհայտնեմ:

1. Այսպես կոչված, Մեղրիի տարբերակի շուրջ Քոչարյանի փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն:

Երկրորդ նախագահը չի ուզում խոստովանել, որ հայտնվել է Ալիև ավագի լարած դիվանագիտական ծուղակում, ինչի հետևանքով նենգափոխվել է ԼՂ խնդրի բանակցային բովանդակությունը՝ այն ինքնորոշման հարթությունից տեղափոխելով Հայաստան- Ադրբեջանի տարածքային վեճի և ԼՂ-ն բանակցային գործընթացում կորցրել է սուբեկտությունն՝ ըստ էության, դուրս մղվելով բանակցություններից:

2. Քոչարյանը, ըստ էության, խոստովանեց, որ 1998-ին տեղի ունեցածը պալատական հեղաշրջում է:

«Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանաս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել, ես վաղուց շեֆ չեմ ունեցել։ Իսկ դուք ենթադրում եք՝ եթե ինձ ազատեր, ես չպետք է պայքարեի՞, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին... իհարկե, պետք է պայքարեի»,- երեկ ասել է նա:

«Շեֆության» թեմայի վրա չեմ կենտրոնանա՝ դա համարելով Արցախի նախագահությունից մնացած բարդույթ:

Քոչարյանը խոստովանում է, որ եթե Նախագահն իրեն պաշտոնից ազատեր, ի խախտումն Սահմանադրության, չէր հնազանդվելու՝ միանգամայն լեգիտիմ դարձնելով Առաջին նախագահի այն պնդումը, թե հրաժարական է տվել՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար:

Այլ խոսքով, հեղաշրջման վարկածը հաստատվում է:

Այլ խնդիր է, որ 1998-ի իրադարձությունների մոտիվը դժվար է Ղարաբաղով բացատրելը, որովհետև 1997-ի Փուլային տարբերակը մնաց խնդրի կարգավորման լավագույն լուծումը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ