ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Հորինում եք ստեր, կեղծիքիներ և առանց ամաչելու տարածում դրանք

Հորինում եք ստեր, կեղծիքիներ և առանց ամաչելու տարածում դրանք
28.03.2025 | 19:23

*Երեկ հանրայինի եթերում հեռուստաբանավեճի ընթցքում նորից հնչեց «Լինսի» հիմնադրամի անունը: Ճի՞շտ է, որ Քըրքորյանը, տեսնելով, որ շենքերի չորրրոդ հարկերն անհետանում են, ծրագիրը կիսատ թողեց եւ փողերը՝ 150 մլն դոլար, տարավ Ամերիկա:

*Ես երեկ լսեցի Գյումրիի իշխանական թեկնածուի այդ խոսքը: Դա սուտ է, կեղծիք: «Լինսի» հիմնադրամը ոչ մի ծրագիր կիստ չի թողել: Բոլոր ծրագրերն իրականացվել են: Ընդ որում, իրականացվել են բարձր որակով և ճիշտ ժամանակին: Ոչ մի փող ետ չի տարվել Հայաստանից, բոլորն ամբողջությամբ ծախսեցինք և նախատեսված աշխատանքներն իրականացվեցին ամբողջությամբ:

Այդ թեկնածուն իր քաղաքական նպատակների համար ուզում է այդ կեղծքիներով արատավորել մրցակից թեկնածուին՝ շահարկելով ազգային բարերարի բարի համբավը:

Դա Շատ տգեղ բան է:

ՈՒզու՞մ ես քո ծրագերը ներկայացնել, ներկայացրու: ՈՒզու՞մ ես, մրցակցիդ քննադատել, իրավունք ունես: Բայց ոչ ոք իրավունք չունի կեղծիքներ հորինել և մանիպուլիացիա անել՝ Քըրքորյանի անունը շահարկելով:

Ամոթ է, որ Քրքորյանին այդպես են վերաբերում: Նա հաջողակ գործարար էր և նրան խաբելը հեշտ չէր: Հնարավոր չի խաբել նաև ինձ: Մարդիկ չպետք է հավատան այդ ստերին: Քըրքորյանը շատ-շատ գոհ էր Հայաստանում իրականացված ծրագրերից ու աշխատանքներից:

*Ե՞րբ և ինչպե՞ս եղավ, որ Քըրքորյանը որոշեց Հայաստանում իրականացնել նման մեծ ծրագրեր:

*1999 թ-ին ես և Քըրքորյանը եկանք Հայաստան եկանք և հանդիպեցինք Ռոբերտ Քոչարյանի հետ:

Քրքորյանը իր կյանքում առաջին անգամ էր Հայաստաում և այստեղ ոչ ոքի չէր ճանաչում, ինձ էր հարցնում որևէ մարդու մասին կարծիք:

Նա ծնվել է ԱՄՆ-ում, բայց իր սրտում գիտեր, որ հայ է: Հայրենասիրությունից դրդված ցանկացավ օգնել Հայաստանին:

Քըրքորյանն ինքն առաջարկեց Ռոբերտ Քոչարյանին, ասելով, որ Հարութ Սասունյանը Հայաստան հումանիտար օգնություն է ուղարկում, իսկ այլ բաների կարիք կա՞, թե՞ ոչ:

Քոչարյանն ասաց՝ այո, 100 մլն դոլարի կարիք ունենք՝ Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահմանը ճանապարհ կառուցելու համար: Այդպես սկսվեց խոսակցությունը: Այդ 100 մլն ծրագիրը տարբեր պատճառներով փոխվեց, դարձավ 242 մլն դոլարի ծրագիր:

Ես վերահսկում էի այդ ծրագրերը:

59 անգամ եկել եմ Հայաստան: Այդտեղ գասենյակ ունեի: Այդտեղ պատասխանատուներ ունեինք: Ամեն ինչը մենք վերահսկում էինք և ամեն ինչից տեղյակ էինք:

Բարեհաջող իրականացրեցինք ճանապարհաշինություն, դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգում, կառուցում, թանգարանների վերանորոգում:

ՈՒնեինք նաև աղետի գոտու մի քանի հազար բնակելի շենքերի կառուցման ծրագիր, 20 մլն դոլարի բիզնես վարկերի ծրագիր: Այդ բոլոր աշխատանքները մենք ամբողջությամբ ավարտել ենք: Մենք անծանոթ երկրում չէինք անում այդ ծարգրերը, ամեն ինչ իմանում էինք, ամեն ինչը խիստ վերահսկողության տակ էր:

Մենք երբեք ոչ մեկին առիթ չենք տվել, որ մեզանից գողանան, գործը որակով չանեն: Ոչ ոք որևէ գումար չի յուրացրել: Երբ ինձ մոտ որևէ մեկն ասում է, թե իբր Քըրքորյանը նեղացել է, ծրագիրը հանել է Հայաստանից, ես այդ մարդուն հարցնում եմ՝ որտեղի՞ց իմացար, Քըրքորյանն ի՞նքն է ասել, որ նեղացել է: Ասում են՝ լսել եմ սրանից, նրանից:

Մարդիկ ամեն սուտ խոսում են պատերի տակ, փողոցում:

Հիշու՞մ եք, այն կեղծ նամակը, որը, իբր, Քըրքորյանն էր գրել, և տարածում էին ֆեյսբուքում:

Այդ նամակը լրիվ կեղծ է, դրա տակ դրված ստորագրությունը կեղծ է, դա Քըրքորյանի ստորագրությունը չէ:

Նամակը գրված է հայերեն:

Մինչդեռ Քըրքորյանը հայերեն չգիտեր:

Եթե պետք էր լինում հայերեն նամակ գրել նախագահին, դա ես էի գրում, ինքը ստորագրում էր: Այդ կեղծ նամակը հորինվեց Քոչարյանի ընդդիմադիրների կողմից:

Եթե ուզում եք` Քոչարյանին քննադատեք, բայց քննադատեք այնպիսի բաների համար, որոնք արվել են և սխալ են: Հիմնավոր հարցերում քննադատեք: Բայց, հորինում եք ստեր, կեղծիքիներ և առանց ամաչելու տարածում դրանք:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Լինսի» հիմնադրամի փոխնագահ

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ