Երբ կենդանիների անուններով վիրավորում եք մարդուն` Աստուծո Պատկերն եք վիրավորում։
Գիտե՞ք, որ հայհոյանքն ու պղծախոսությունն անարգանք է՝ ուղղված առ Աստված։
Անգամ ձեր երեխաներին, եթե ասում եք` էշ, ապուշ, անասուն, կենդանի և այլն, Աստուծո ստեղծված պատկերով մարդուն կենդանու պատկեր եք տալիս ու Աստծուն անարգում։
Հայհոյողի բերանը լի է լինելու որդերով ու ճիճուներով, որոնք կրծելու են նրան հավետ։ Ապաշխարել է պետք, հարկավոր է հեռանալ այդ չար ախտից և մաքուր պահել բերանը։ Մկրտված քրիստոնյային հայհոյողը` հայհոյում է Տեր Հիսուս Քրիստոսին:
«Դուք ամենքդ, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք» (Գղտ. 3:27):
Երանելի Վարդան Այգեկցին գրում է, որ հրեշտակները այս ամենի պատճառով` ցասմամբ ուզում են վերացնել մարդկային ցեղը, բայց Տերը սաստում է և արգելում նրանց, որպեսզի մարդիկ ապաշխարեն ու դարձի գան։
Ապաշխարենք...
«Սուրբ Հարության Տաճարի» ՖԲ էջից