Զրույցը կայացել է Փարիզի AYP FM ռադիոյում, 2008 թ. ապրիլի 25-ին, երբ Շամիրամը 92 տարեկան էր: Նա իր մահկանացուն կնքեց 102 տարեկանում:
Երբ հարցնում էին՝ ո՞րն է իր երկարակեցության գաղտնիքը, պատասխանում էր...
Աշխարհը պիտ փուլ գա օսման տաճիկի գլխուն։
Էրգիր պիտ պատռվի ու օսմանցու մեր ու մանուկ իր գիրկն առնի, իմալ օսմանցին ազգ ու տակս` մեր ու մանուկով սրի քաշեց...
Երեկվա անձրևից հետո ծաղկած ծիրանենին արևի տակ բացվել է ասես ծովափին պառկած գեղեցկուհին է բացել իր սպիտակ մարմինը։ Մանուշակները բուրում են նորամանուկի նման՝ մի քիչ վախվորած, ինպես նոր քայլող երեխան է վախենում ընկնելուց...
Ապրիլի 20-ին արևմտահայ գրականության մեծագույն քերթողներից մեկի՝ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ծննդյան օրն էր՝ 141-րդը:
Ծննդյան ամսաթիվը (ապրիլի 20) հաստատվել է բանաստեղծի կնոջ՝ Արաքսի Վարուժանի հետևյալ տեղեկությամբ...
Արժանապատիվ ժողովուրդներն իրենց ներկան ու ապագան կերտում են սեփական անցյալը հարգելու և դրանում եղած դրականն ու բացասականը ազնվորեն գնահատելու բացառիկ կարողության արդյունքում...
ՈՒր գնում ես՝ հողը տեր ունի։ Սա սրանն է, սա սրանն է, իսկ սա սրանն է․․․ Հեկտարներով հողերը մեծահարուստներինն են, որոնք ցանկապատված են, տեսահսկման ժամանակակից համակարգերով զինված են, մահկանացուներիս մուտքը խստիվ արգելված է...
Քանի դեռ Հայաստանի բնակչությունը տասնյակ հազարներով գաղթում է, փողոցներում իրար նայելու համար դանակահարում ու կրակում են, երկրում իշխանության «գիքորներն» են...
«Զոհուածներէն մէկը». այսպէս էր մեծ հայրս՝Կարապետ Թաջիրեանն անուանում այս լուսանկարը։
Այս փոքրիկ օրիորդիկը մեծ մօրս՝ տիկին Արմաշուհու հօրաքրոջ՝ Նեկտարի դստրիկը՝ Հայկուհին է...
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...