ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
04.07.2014 | 00:13

...թե ԲՀԿ-ում կրկին գաղափարական ու ոչ գաղափարական թևերի միջև խուլ պայքար է ընթանում: Քոչարյանականների համար հարցը խիստ կտրուկ է, մինչև աշուն կլռեն, աշնանը` կա՛մ այս կողմ, կա՛մ այն։ ԲՀԿ ղեկավարությունն էլ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, պետք է կողմնորոշվի` ինքը ո՞ր կողմում է: «Այսպես երկար շարունակվել չի կարող»,- ասում են նրան։ Եթե Գագիկ Ծառուկյանը հետ չքաշվի իշխանությունից, կառավարությունից, ԲՀԿ գաղափարական թևի մեր աղբյուրները չեն բացառում կուսակցության տրոհումը:

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ