Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Charlie Hebdo»-ն Էրդողանի ծաղրանկար է հրապարակել

«Charlie Hebdo»-ն Էրդողանի ծաղրանկար է հրապարակել
28.10.2020 | 15:24

Փարիզում ամեն շաբաթ լույս տեսնող «Charlie Hebdo» երգիծական հանդեսը հերթական համարի գլխավոր էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին պատկերող ծաղրանկար է հրապարակել Թվիթերում: Ծաղրանկարը, թերևս, նպատակ ունի ցուցադրել իսլամի և բարոյական արժեքների նկատմամբ Թուրքիայի նախագահի «իրական վերաբերմունքը». Ծաղրանկարը մակագրված է. «Անձնական կյանքում Էդրողանը լավ էլ ցանցառի մեկն է»:

Ծաղրանկարի հրապարակումը համընկնում է Անկարայի և Փարիզի հարաբերությունների սրման հետ, որն ուղեկցվում է Էրդողանի և Մակրոնի միջև վիրավորական մեկնաբանություններով: Էրդողանի կոշտ հայտարարություններից հետո Ֆրանսիան ետ կանչեց Անկարայում իր դեսպանին՝ պահանջելով ԵՄ-ից պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, որ ԵՄ անդամ որոշ երկրներ մերժեցին: Անկարան հրապարակումն անվանել է «զզվելի», համարելով իսլամաֆոբիայի հստակ դրսևորում:

Դիտվել է՝ 27955

Մեկնաբանություններ