«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Որքան սեղմվում է զսպանակը, այնքան ուժգին է լինելու հակազդեցությունը»

«Որքան սեղմվում է զսպանակը, այնքան ուժգին է լինելու հակազդեցությունը»
15.05.2022 | 10:17

Ինչ-ինչ խնդիրների պատճառով չեմ կարողանում իմ ընկերների և հարազատների կողքին լինել և նրանց հետ ֆիզիկապես մասնակցել քոչվորների և սրանց վարձկանների գարշահոտի տարածումը մեր Հայրենիքում կանխելու և կասեցնելու նպատակով կազմակերպվող հանրահավաքներին ու երթերին, բայց հոգով և մտքով ամեն պահ նրանց հետ եմ:

Իրադարձություններին հետևում եմ համացանցի և հեռուսատեսության միջոցով (հայտնվել եմ դրա համար այդքան հաճախ հանդիմանության ենթարկվողների շարքում) ու հիանում եմ արդարության ըմբոստ մարտիկների ազգային ոգու պոռթկմամբ, նրանց և, հատկապես, երիտասարդների կազմակերպվածությամբ, հռետորների գրագիտությամբ, նրանց հայրենասիրության և օրինապաշտության դրսևորումներով: Իսկ ավելի հաճախ ականատես եմ լինում ուժայինների կողմից Հայրենիքի ինքնիշխանության և հայապահպանության համար ոտքի ելած նվիրյալների սահմանադրական իրավունքների դեմ ոտնձգություններին և հասարակական կարգի տարաբնույթ խախտումներին:


Որքան սեղմվում է զսպանակը, այնքան ուժգին է լինելու հակազդեցությունը: Կուզեի հավատալ, որ հեռու չէ այն օրը, երբ կամիր, սև և այլ գույնի գլխարկավորները արժանապատվորեն մաս կկազմեն երիտասարդների քոչարիի և յարխուշտայի՝ վերջակետ դնելով հայատյացության և ազգուրացության խամաճիկների տխրահռչակ կառավարմանը:


Դավիթ Սարգսյան
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 6714

Մեկնաբանություններ

հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am