Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ի՞նչ է հասկացնում էրատոն

Ի՞նչ է հասկացնում էրատոն
07.01.2024 | 14:02

Ի՞նչ… եկեղեցին գլխատել և վերածել համերգասրահի՞:

Խոնարհված (առանց գմբեթ) եկեղեցում դիվային լուսային էֆեկտներ և փառատոն:

Հիշում եք չէ՞, Ծիծեռնակաբերդի քարե պատերի վրա գրվող կենդանի մարդկանց անունները, Արցախում հանձնվող տարածքների նկարները, ԱՀ անկման և գաղթի պատկերների արտացոլումն իր հերթական դիվային նկարում...

Վեհափառի հայրենանվեր գործողությունները, հանուն Արցախի պարբերաբար հնչող կոչերը և այս կնոջ սատանիզմը իսկապես ինձ անհանգստացրեցին, առաջիկա օրերին առավել զգոն և հոգատար պետք է լինենք եկեղեցու նկատմամբ, պատրաստ ամեն պահի կանգնելու եկեղեցու կողքին

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Նախկինում ինքս էլ կծիծաղեի նման վերլուծությունների վրա:

Դիտվել է՝ 8950

Մեկնաբանություններ