Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Միակողմանի զիջումներն անընդունելի են

 Միակողմանի զիջումներն անընդունելի են
21.04.2024 | 20:22

Տավուշի մարզում թափ առնող ընդվզումը խոսում է այն մասին, որ ազգն այլևս զզվել է անընդհատ զիջելուց, անընդհատ կորցնելուց։

Սա նաև խոսում է այն մասին, որ այլևս միակողմանի զիջումներն անընդունելի են հայ ազգի համար, որ սա պետք է ի գիտություն ընդունեն բոլոր նրանք, ովքեր գովեստի խոսքեր շտապեցին շռայլել միակողմանի զիջման պատրաստակամության մասին, առանց պարտադրելու Բաքվի բռնապետին, որպեսզի գնա նմանատիպ քայլի և ՀՀ-ին վերադարձնի արդեն երեսուն տարի օկուպացված ՀՀ այն տարածքները, որոնց վրա կառուցել է ճանապարհներ, բնակավայրեր: Միակողմանի զիջումը Տավուշում նշանակում է ընդմիշտ խաչ քաշել այն հողերի վրա, որոնք ՀՀ-ին են պատկանում, սակայն բռնազավթվել են Ադրբեջանի կողմից։

Իսկ եթե ինչ, ապա ասեմ, որ մայիսը միշտ էլ եղել է Հայի հաղթանակի ամիս:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3593

Մեկնաբանություններ