Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ա՜խ թե լիներ...

Ա՜խ թե լիներ...
19.09.2024 | 22:25

Ա՜խ թե լիներ, այնպ՜ս լիներ՝

Ջնջվեր օրն այդ եղերական,

Չլիներ ցավ, պայթյուն, ավեր

Հայրենիքում անապական...

Դիրքից դառնար զինվորը սեգ,

Մատաղ-գառը մայեր բակում,

Երգն ու պարը բռներ եզերք,

Ավանդապաշտ Հայրենիքում...

ՈՒ մայրական ձեռքերը ծով

Կարկառվեին դեպի երկինք,

Բարիլույսվենք մենք Աստծով ,

Ցավ ու սովին դիմանայինք...

Ա՜խ թե լիներ, այնպե՜ս լիներ՝

Ջնջվեր օրն այդ եղերական,

Տիրոջ կամոք մի լույս բացվեր,

Փարվեմ հողիս Արցախական...

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

19.09.2024

Դիտվել է՝ 4478

Մեկնաբանություններ