Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական պայմանագրի ստորագրումը

Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական պայմանագրի ստորագրումը
20.03.2025 | 17:02

Մինչև այդ հարցին գալը, հասկանանք, թե ինչ է կատարվում:

- Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի ղեկավարությանը 0-ական վստահություն ունի, այսինքն, բոլոր խոստումները խախտում է:

- Միաժամանակ Ադրբեջանը զորաշարժեր է սկսել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում և հայտարարում է, որ Հայաստանը կրակում է Ադրբեջանի ուղղությամբ:

- Հայաստանի այս պահի ղեկավարը մինչ այդ ասում էր, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, այսինքն, Տավուշում, նաև՝ Երևան-Թբիլիսի ճանապարհի հարող հատվածում: Այսինքն, Ադրբեջանին խոստացել է, նոր զիջումներ կատարել:

- Այս պահին հրապարակավ հրաման է տվել, որ հայկական բանակը որևէ դեպքում, ենթադրվում է՝ առանց հրամանի, զենք չի կիրառի:

Եթե այս ամենը համադրենք, ապա միակ եզրակացությունն այն է, որ Հայաստանի ղեկավար կոչվածն Ադրբեջանին խոստացել է նոր տարածքներ զիջել, սակայն վախենում է նոր տարածքների զիջման վերաբերյալ ևս մեկ անգամ թուղթ ստորագրել, բայց չի դիմադրի, եթե Ադրբեջանը զորք մտցնի հիշյալ տարածքներում և, որպես փաստ, դրանք իր տարածքը հայտարարի, ինչպես մինչ այդ պայմանավորված կերպով նման կերպ վարվել են:

Հիմա գանք միակողմանի կերպով այդ 17 կետերի ստորագրմանը: Դա ոչինչ էլ չի նշանակում, ցանկացած պայմանագրում առնվազն երկու կողմի ստորագրություն պետք է լինի, հակառակ դեպքում դա կոչվում է դեկլարացիա:

Այսպես կոչված, գործող վարչապետը, իրավիճակից դուրս գալու համար, իրեն, ինչպես հայտնի ձայնագրության մեջ, գժի տեղ է դրել, իսկ իրականում՝ մեզ:

Սա՛ է Իրական Հայաստանի իրական պատկերը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5869

Մեկնաբանություններ