Հայաստանի այս իշխանությունները մեզ համոզում և ստիպում են, թե հնազանդվեք, խոնարհվեք, խաղաղություն աղերսեք, որովհետև, հակառակ դեպքում, պատերազմն անխուսափելի է, իսկ պատերազմի դեպքում մենք հաստատ կպարտվենք։ Այսպես ասում է մի իշխանություն, որը 2021թվականին խոստացել էր անվտանգություն ու խաղաղություն։ Բայց ինչպե՞ս կարող է խաղաղություն բերել նա, ով նախապես հանձնվել է։ Ինչպե՞ս կարող է անվտանգություն ապահովել նա, ով վախ է սփռում սեփական ժողովրդի մեջ։ Սա իշխանություն չէ։ Սա վախեցած վարչախումբ է, որը պարտությունը դարձրել է քաղաքականություն, իսկ սպիտակ դրոշը՝ պետական դիրքորոշում։
Այսպես շարունակել հնարավոր չէ։ Այսպես ապրելը խայտառակություն է։ Այս իշխանությունը ոչ միայն չի պաշտպանում սեփական ժողովրդին, այլև քանդում է ժողովրդի հոգեբանական դիմադրությունը։ Իսկ դիմադրությունը սկսվում է մերժմամբ։ Մերժել նրանց, ովքեր քարոզում են պարտություն, և հեռացնել՝ սա է պետությունը փրկելու միակ ճանապարհը։
Հակոբ Հակոբյան