Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին

 Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
06.05.2025 | 10:00

Անհայտ է միայն՝ այս հարվածն ընդամենը դեղին քա՞րտ է, թե վերոնշյալների պաշտոնանկության գործընթացի մեկնարկը տրված է արդեն

Հիշյալ իրադարձությունը տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր առաջ, այսինքն՝ բոլորովին թարմ է: «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամ» կոչված հասարակական կազմակերպությունն «Արևմտյան դեղագործական ընկերությունները ռազմական նշանակության թունավոր ստերոիդներ են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա» վերտառությամբ հետաքննական հոդվածով բազմաթիվ տեղեկություններ, փաստեր է հրապարակել առողջապահության ոլորտում Հայաստանի բնակչության նկատմամբ կատարված ու կատարվող ծանր հանցագործության վերաբերյալ, ընդ որում, հոդվածն ուղեկցելով Նիկոլի, «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի և ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մեկից ավելի լուսանկարներով:

Համապատասխանո՞ւմ են վերոնշյալ տեղեկություններն իրականությանը, թե ոչ, կամ, եթե համապատասխանում են, որքանո՞վ են համապատասխանում, տվյալ դեպքում արդեն բոլորովին այլ հարց է… Բաց աղբյուրներում հրապարակված ու չհրապարակված բազմաթիվ այլ տեղեկություններ ու փաստեր թույլ են տալիս եզրակացնել, որ հրապարակվածով, շատ հնարավոր է, ներկայացվել է իրականությունը:

Համենայն դեպս, եթե հրապարակվածը կեղծ տեղեկություններ, շինծու փաստեր են, վերոնշյալ պաշտոնյաներին, ինչպես նաև Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանին կոչ ենք անում անհապաղ ու հրապարակային հերքում պահանջել Անարդարության դեմ պայքարի հիմնադրամից, իսկ դրանից հետո նաև՝ նույն հոդվածն իր էջերում հրապարակած «London Times»- ից («Լոնդոն Թայմս»- ից), որը, միաժամանակ, Մեծ Բրիտանիայի թիվ 1 թերթն է և տեղեկատվության ու քարոզչության ոլորտում պաշտոնական Լոնդոնի ծանր հրետանին:

Քանի դեռ վերոնշյալ հերքումը Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի և «London Times»- ի կողմից հրապարակված չէ, որևէ մեկը կարո՞ղ է վերոնշյալ հոդվածում հրապարակված տեղեկությունները, փաստերը համարել իրականությանը չհամապատասխանող… Մինչ վերոնշյալ սկանդալային հոդվածը ներկայացնելը, սակայն, հարկ է հանդես գալ համապատասխան պարզաբանումներով:

Որն է Նիկոլին, վիբրատորչիկ Ալենին և Ա ԽՔ Արմեն Գրիգորյանին ոչնչացնող հոդվածի պատրաստման ու հրապարակման իրական նպատակը

«Անարդարության դեմ պայքարի հիմնադրամ» կոչվածի կայքում հրապարակված հոդվածների, տեղեկությունների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ այն ընդգծված հակառուսական ուղղվածություն ունի և պատկանում կամ ծառայում է ոչ թե անարդարության դեմ պայքարին, այլ Նիկոլին ու Նիկոլի ոհմակին իշխանության բերած, նրանց շա՜տ սիրելի Արևմուտքի գլոբալիստական շրջանակներին (հայտնի է նաև «խորքային պետություն» անվանմամբ), նրանց շահերին:

Արևմուտքի գլոբալիստական, մասոնական, հակաաստվածային ու հակամարդկային ուժերն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր ներկայացված են, նախ և առաջ, պաշտոնական Լոնդոնով, ապա և Փարիզով, ԱՄՆ- ի հատկապես դեմոկրատական կուսակցությամբ և իշխանավորներով, և այս առումով բնավ պատահական չէ, որ վերոնշյալ հոդվածը, Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի կայքից բացի, 2025թ. մայիսի 2- ին հրապարակվել է ոչ թե ինչ- որ բուլվարային կամ դեղին մամուլում, այլ հենց պաշտոնական Լոնդոնի խոսափողը հանդիսացող և աշխարհի ամենահեղինակավոր թերթերից մեկի համբավն ունեցող «London Times»- ում:

Դատելով ամենից, Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը և «London Times»- ը գործել են ներքին պայմանավորվածությամբ, համագործակցաբար. Նախ, Անարդարության դեմ պայքարի հիմնադրամն է հիշյալ հոդվածը հրապարակել՝ դրանում առկա փաստերի պատասխանատվությունը վերցնելով իր վրա, այնուհետև, հիմնադրամին հղում կատարելով, «London Times»- ը:

Ընթերցողները նկատելով ճչուն հակասությունը, կարող է դեռ զարմանան, տարակուսեն ու չհասկանան՝ Նիկոլ հայադավին և իր ոհմակին իշխանության բերած Արևմուտքի գլոբալիստական ուժերն ինչո՞ւ են ահավոր բացահայտումներով ուղեկցված սպանիչ հոդված հրապարակել հոգեզավակների և հովանավորյալների հասցեին, նրանց, ում իշխանության են բերել, ըստ ԶԼՄ- ներում հրապարակված տեղեկությունների, Թուրքիայի իշխանությունների, հատուկ ծառայությունների հետ համագործակցաբար: Այս հարցի պատասխանը տալու համար պետք է փոքր- ինչ հետ գնանք…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ