Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կարծումներն ու պիտիները շատ են

Կարծումներն ու պիտիները շատ են
31.01.2013 | 16:41

Հայաստանում յուրաքանչյուր ընտրությունից հետո ավանդաբար ընդդիմությունը և դիտորդներն արձանագրում են իշխանությունների կողմից պետական ապարատի օգտագործումը։ Օրերս ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը նշեց, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում պետական լծակներ են օգտագործվել։ Ինչպես է ասվածը գնահատում քաղծառայության ղեկավար ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ։

-Պարոն Բադալյան, Ձեզ ենք դիմում այս հարցով, որովհետև պետական ծառայողների դիրքորոշումն ընտրությունների ժամանակ կարևոր է, և ինչ-որ տեղ պետական ծառայողը դառնում է լծակ։
-Չգիտեմ` պետական լծակ ասելով ինչ նկատի ունեք, սակայն եթե դիտարկենք այն քաղծառայողների իմաստով, ապա նրանք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում իրավունք չունեն, և չեմ էլ կարծում, որ զբաղվում են ընտրարշավով։
-Բայց նախարարներն ուղղորդո՞ւմ են իրենց աշխատակիցներին, թե՞ նման բանը բացառում եք։
-Կարծում եմ` եկել է արդեն այն ժամանակը, երբ նախարարների ուղղորդությամբ մեր քաղծառայողները վճիռներ չեն կայացնում, քանի որ բոլորիս քաղաքացիական գիտակցությունն ավելի բարձրացել է։
-Այսինքն, ուզում եք ասել, որ քաղծառայողի քաղաքացիական գիտակցությունն ավելի բարձր է աշխատանք կորցնելու հնարավոր վտանգի համեմա՞տ։
-Կարծում եմ` բոլորը, նախարարներից սկսած վերջացրած շարքային աշխատակիցներով, պետք է ավելի կարևորեն քաղաքացիական ակտիվությունը, մասնագիտական գործունեության որակը, քան հլու-հնազանդ լինելը։
-Այդ առումով ինչպիսի՞ պատկեր ունենք։
-Կարծում եմ` մարդիկ իրենց գաղափարներով, իրենց դիրքորոշումներով պետք է առաջնորդվեն։ ՈՒրախ կլինեմ, որ դա այդպես լինի։


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ