Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Էդ ձայն տվողները նորից մեզ են տալու»

«Էդ ձայն տվողները նորից մեզ են տալու»
04.02.2013 | 14:31

Նախընտրական քարոզարշավը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ (Շմայս), հատկապես իրենց թեկնածուի առումով, գնահատում է օրենքի տառին համապատասխան:

-Իսկ մյուս թեկնածուների քարոզարշա՞վը։
-Որևիցե խախտում չեմ նկատել: Ամեն մեկն էլ գիտի իր ընտրազանգվածն ինչքան ա: Կյանքը ցույց կտա: Կգա օրը, բարին հետը, կբացեն արկղերը, կերևա` ով ինչքան ձայնի տեր ա:
-Երկրորդ փուլ չի՞ լինի:
-Ընտրությունները էղան, տեսաք: Չեմ կարծում` մարդն իր էությամբ կփոխվի: Էդ ձայն տվողները նորից մեզ են տալու:
-Նախորդ հինգ տարիները ոչինչ չե՞ն փոխել «ձայն տվողների» գիտակցության մեջ:
-Մեր կողմից ավելացել ա դեպի լավը:
-Այսինքն, երկրի համար անցնող տարիներին ՀՀԿ-ն միայն լա՞վ բաներ է արել:
-Իհարկե, արել ա: Եթե դուք աչքերներդ կապեք, ուրեմն պիտի հույս չկապել երբևիցե պետություն ունենալու հետ: Բայց, սկսած գյուղերից, լիքը առաջխաղացում ունենք: Ոչ թե մեր անձնական, այլ բյուջեի միջոցներով: Ահագին դպրոցներ ավելացան, աշխատատեղեր, որոշ զավոդներ բացվեցին: Միանգամից չենք կարա, բանակ ունենք, մեծ գումարներ է ծախսվում դրա համար: Նախագահն էլ, մենք էլ մեր խղճի գյորա հետևում ենք, որ Հայաստանում առաջընթաց լինի: Բայց չեմ ասում` խնդիրներ չկան: Եթե հիասթափվենք, ոչ մեկը չի կարող դրանք լուծել:
-Առաջիկա հինգ տարիներին ձեր թեկնածուն առաջնահերթ ի՞նչ խնդիր պիտի լուծի:
-Էն որ մեր բանակը հզոր էա դա գերագույն հրամանատարից ա գալիս: Մեր էրեխեքը հանգիստ սահման են պահում, «չեպեները» քչացել են, դա նախագահի աշխատանքը չէ՞: Գյուղերում ևս աշխատանքներ են տարվում:
-Բայց գյուղերը դատարկվում են:
-Ոչ, օրինակ, մեր գյուղերում շատ մարդիկ են Ռուսաստանից հետ էկել ու փորձում են գործ դնեն: Հինգ տարվա ընթացքում շատ բան ա փոխվել մարդիկ արդեն հացի փող ունեն: Ով չի ուզում աշխատի, չեմ ընդունում դրանց: Որ էստեղ չեն ուզում աշխատեն, դրան ի՞նչ ասեմ:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ