Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ես որևէ կապ չունեմ ո՛չ երկրորդ, ո՛չ էլ առաջին կամ երրորդ նախագահների հետ»

«Ես որևէ կապ չունեմ ո՛չ երկրորդ, ո՛չ էլ առաջին  կամ երրորդ  նախագահների հետ»
16.04.2013 | 02:01

Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին հանրահավաքում անդրադարձավ ապրիլի 9-ին ու իր մեկժամյա բացակայությունից օգտվողներին ամոթանք տվեց: «Ովքեր ուզում էին օգտվել իմ մի ժամվա բացակայությունից և իրենց ժողովրդի ղեկավար, «վոժդ» համարել, ամոթ նրանց»: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ժողովրդին, բացի իր կուսակիցներից, «վոժդություն» էր անում նաև ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, ում էլ հիմնականում ուղղված էին այս խոսքերը: Նախագահի նախկին թեկնածուին, ում քարոզարշավային ողջ «կյանքն» անցավ հացադուլի մեջ, այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք:

-Րաֆֆի Հովհաննիսյանի «ամոթանքը» Ձե՞զ էր ուղղված. Դուք միտում ունեցե՞լ եք շարժումը Ձեր ղեկավարության տակ վերցնելու:
-Այդ խոսքերը չէին կարող ինձ ու ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում իմ քայլերին վերաբերել:
-Ո՞Ւմ էին ուղղված, եթե այդ ժամանակ հենց Դուք էիք փորձում ժողովրդին ուղղորդել:
-Քաղաքական կառավարումը չէ, որ վերցրել եմ իմ ձեռքը: Այդ պահին պողոտայում կար քաղաքացիների մեծ խումբ, «Ժառանգության» երթի համար պատասխանատուները ձերբակալված էին կամ այնտեղ չէին: Իրադրությունը ղեկավարող որևէ մարդ չկար, միջոցառում էր և օրենքով սահմանված կարգով ես պատասխանատվությունը վերցրի ինձ վրա, միջոցառման այդ հատվածը կառավարելու համար: Առաջարկեցի քաղաքացիներին նստացույց հայտարարել:
-Որը չընդունվե՞ց նրանց կողմից:
-Քաղաքացիների կողմից ընդունվեց:
-Խոսքը շարժման ղեկավարների մասին է:
-Այդ պահին ղեկավարներից գրեթե ոչ մեկը չկար: Միայն Զարուհի Փոստանջյանն էր: Բոլորիս խնդիրն էր` դադարեցնել բախումն ագրեսիվ ոստիկանների և դժգոհ քաղաքացիների միջև: ՈՒստի ինձ վրա վերցրի պատասխանատվությունը բոլոր քայլերի համար: Քաղաքացիներն իրավունք ունեին այդ պահին նստացույց անելու, և առաջարկեցի ոստիկաններին բաց թողնել քաղաքացիներին մինչև Բաղրամյան պողոտա, որպեսզի նստացույցը շարունակվի: Այսինքն, բոլոր ողջամիտ որոշումները ես առաջարկել էի, քաղաքացիների մեծամասնությունն էլ դա ընդունել էր: Իսկ դիտարկումը, թե քաղաքական կառավարումը փորձում էի վերցնել իմ ձեռքը, իրականությանը չի համապատասխանում:
-Այդ օրը ժողովրդին բաժանեցին երկու-երեք մասի: Համամի՞տ եք:
-Երթի կազմակերպիչների բացթողումն էր, որ օրենքով նախատեսված կարգադրիչներ չկային կամ էլ իրենց պարտականությունները չկատարեցին: Նոր որոշումների մասին իրազեկվածություն չեղավ: Այս ամենը կարող էր տեղի չունենալ, եթե կարգադրիչներն իրենց տեղում լինեին: Մի մասն էլ «Սարդարապատ» շարժման որոշմամբ գնաց «Ազատության» հրապարակ, այդ իրադրության մեջ դա ևս մի որոշում էր, որի նպատակը բախումները կանխելն էր: ՈՒ, բնականաբար, առաջացավ Ձեր նկարագրած իրավիճակը:
-ՈՒզում եք ասել, որ շարժման ղեկավարներն այդ օրը բազմաթիվ սխալնե՞ր թույլ տվեցին:
-Երթի կազմակերպիչներին ու ղեկավարին չպետք է նույնացնել: Շարժումը ղեկավարում է Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ երթը կոնկրետ մարդիկ էին կազմակերպել: Տեխնիկական, կազմակերպչական հարցերում սխալներ եղել են: Երթի կազմակերպիչներն անպատրաստ էին իրադարձությունների նման զարգացմանը:
-Ապրիլի 9-ին հաջորդած շարժման քայլերը Ձեզ գոհացնո՞ւմ են:
-Իսկ ի՞նչ կա հիմա: Դրանից հետո որևէ քայլ չեմ տեսնում, դեռ նոր պիտի անեն:
-Այսուհետ և՞ս լինելու եք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
-Ես լինելու եմ ժողովրդի կողքին:
-Հրապարակո՞ւմ եք լինելու:
-Այո, եթե նման անհրաժեշտություն կա:
-Ի դեպ, տեսակետ կա, որ Դուք շարժվում եք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցումով կա՛մ նպատակ ունեիք բախումների տանելու ժողովրդին:
-Նախ` նման գործողությունների տանելը քրեորեն պատժելի արարք է: Կա երկու լուծում. իրավապահները որպես հիմք են ընդունում այդ հրապարակումները, որպես հանցագործության մասին հրապարակում և ձերբակալում են ինձ, կա՛մ էլ դա դիտարկում են որպես սուտ մատնություն և պատժում այն մարդկանց, ովքեր նման հայտարարություններ են անում:
-Այսինքն, Դուք ոչ մի կապ չունե՞ք Ռոբերտ Քոչարյանի հետ:
-Ես որևէ կապ չունեմ ո՛չ երկրորդ, ո՛չ էլ առաջին կամ երրորդ նախագահների հետ: Առհասարակ, նախագահների հետ կապ չունեմ: Որևէ կախվածություն չունեմ որևէ քաղաքական ուժից, ոչ մեկի ցուցմունքները չեմ կատարում: Շահավետ է այն գործողությունը, երբ քաղաքական գործիչը ենթարկվում է ժողովրդի պահանջին, անում է այն, ինչի անհրաժեշտությունն ունի ժողովուրդը:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ւթյուն
Բնապահպանություն
  • Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 05.05.2025