Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱՀԿ՝ կորոնավիրուսը կարող է մեզ հետ մնալ ընդմիշտ, կարող է չմնալ

ԱՀԿ՝ կորոնավիրուսը կարող է մեզ հետ մնալ ընդմիշտ, կարող է չմնալ
16.05.2020 | 11:02

ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ կորոնավիրուսը, որ արդեն 300000 մարդու կյանք է խլել, «կարող է երբեք չանհետանալ»:

Նա ընդգծել է, որ վիրուսի հետագա զարգացումը ոչ ոք չի կարող ճշգրիտ կանխատեսել: «Մենք ունենք նոր վիրուս, որ առաջին անգամ է հայտնվել մարդկանց պոպուլյացիայում, և այդ պատճառով դժվար է ասել՝ երբ կկարողանանք նրան հաղթել»՝ հայտարարել է Ռայանը Ժնևում օնլայն կոնֆերանսում: «Այս վիրուսը կարող է դառնալ էնդեմիկ», «կարող երբեք չանհետանալ» հայտարարել է նա: Իբրև օրինակ Ռայանը հիշեցրել է ՍՊԻԴ-ը, «որը ոչ մի տեղ չի անհետացել» հայտնվելուց հետո, բայց բժիշկները կարողացել են վերահսկողության տակ վերցնել, «գտել են թերապևտիկ միջոցներ և հիմա մարդիկ այդքան շատ չեն վախենում այդ վիրուսից»: Միևնույն ժամանակ՝ Ռայանը ընդգծել է. «Ես չեմ համեմատում այդ երկու հիվանդությունները, բայց ես մտածում եմ, որ պետք է ռեալիստ լինենք: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է գուշակել, թե այս հիվանդությունը երբ կանհետանա (եթե անհետանան)»: Նա հավելել է, որ պատվաստանյութը կարող է հույս տալ: «Եթե մենք գտնենք պատվաստանյութը և ամբողջ աշխարհում պատվաստում անենք, դա կարևոր քայլ կլինի, բայց պատվաստանյութը պետք է լինի արդյունավետ ու բոլորին մատչելի»՝ ասել է նա: Ջոն Հոպկինսի համալսարանի վերջին տվյալներով՝ մայիսի 14-ի դրությամբ՝ ամբողջ աշխարհում վարակվել է 4 400 000 մարդ, COVID-19-ը խլել է 298000 կյանք:
RFI


Հ.Գ. Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակին կողնորոշվեր ու պանդեմիա հայտարարեր, և իրավիճակին համարժեք ցուցումներ տար ազգային առողջապահական համակարգերին, կորոնավիրուսը կարող էև այսքան չտարածվել: Հիմա վախեցնելու փոխարեն՝ ԱՀԿ-ն պետք է համակարգի պատվաստանյութի ստեղծումն ու բուժման մեթոդներ գտնելը, վիճակագրության ուսումնասիրությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ