25.03.2025|
15:54
Իմ դիտարկումներում բազմիցս անդրադարձել եմ այն մտքին, որ Նիկոլն իր քայլերով ու անտրամաբանական գործողություններով ոչնչով չի տարբերվում Հերոստրատից։ Ինչպես բոլոր ժամանակների հայտնի հակահերոսը, նա էլ ամեն ինչ անում է, որպեսզի ապագայում պատմության մեջ հիշեն իրեն։ Նիկոլը մերօրյա Հերոստրատն է, և սերունդները հիշելու են նրան ու նրա կողմից իրականացված հակազգային ու հակապետական բոլոր գործողությունները, ինչպես ինքն է հաճախ սիրում ասել՝ «հատիկ առ հատիկ»։