44-օրյա պատերզամի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան և պահանջում են հանդիպում Նիկոլ Անհողի հետ;
Ինչպես և սպասվում էր թրքամետ իշխանության երկրպագուները գտնվեցին իրենց բարձունքում՝ սկսեցին վիրավորել և հարձակվել անհետ կորած զինվորների ծնողների և հարազատների վրա;
Մարդ կոչվածը պետք է յուրահատուկ ՏԱԿԱՆՔ լինի, որ հարձակվի արդեն 3 տարի մղձավանջում և ողբերգություն ապրող այս մարդկանց վրա:
Օրինակ, լուսանկարում պատկերված երկոտանի «երիտգյադեն» բացականչում էր.
-Էս ո՞վ են, արա՜ա՜ա՜ա՜ա՜...
Այո՛, չզարմանաք, այդ «կենդանին» այդպես էր դիմում անհետ կորած զինվորների ծնողներին, որոնց տղաներն իրենց կյանքն են տվել, որ ինքը հիմա առոք-փառոք ապրի:
Յուրահատուկ զզվանքով դիտեցի ծեր կնոջ և տղամարդու ուղղակի խուլիգան վարքագիծը ողբերգություն ապրող այդ մարդկանց նկատմամբ:
Նողկալի էին «բիձու» անասնական բացականչությունները.
-Թե՛, գնացե՛ք Քոչարյանին դիմեք...
Իսկ «պառավը» լկտիաբար անհետ կորածների ծնողներին անվանեց.
«խուժաններ» և «100 դոլարով փողոց փակողներ»...
Լա՜վ, այս աստիճան տգետ ու խուլիգա՞ն...
Սարսափելի է...
ՈՒ այդ տղաները 3 տարի առաջ իրենց կյանքը զոհեցին (ու մի գերեզմանի էլ չեն արժանացել մինչև հիմա) այս անհայրենիք գյադեքի ու դարն ապրած «պառՎների» համար:
Սրանք են, որ իրենց տգետ ու անգրագետ թեզերով կործանում են երկիրը:
ՈՒ առիթավորվելով, որ տարեց են, ուղղակի խուլիգանություն են գործում իրենց բողոքն արտահայտող և 3 տարի ողբերգության մեջ գտնվող մարդկանց նկատմամբ:
Ափսո՜ս տղաներին, որ սրանց համար զոհեցին ամենակարևորը՝ իրենց կյանքը:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ