ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Նացիզմ՝ խմբային կամ համազգային-անգիտակցական

Նացիզմ՝ խմբային կամ համազգային-անգիտակցական
19.07.2023 | 21:33

Շվեյցարացի հոգեբույժ, հոգեբան Կարլ Գուստավ Յունգի «Խմբային անգիտակցական» հոգեբանական հետազոտման մի կարճ ընդհանրացում:

Պարզվում է՝ Ցյուրիխի պրոֆեսոր Յունգն էլ գլուխ է ջարդել նացիզմի անբացատրելի առեղծվածի վրա, նույնիսկ՝ անգիտակցականի նոր դպրոց հիմնել, բացահայտել, որ այս հիվանդությունը ազգային է՝ մարդ առ մարդ տարածվող:

Ըսը Յունգի, որպես կանոն, հիվանդությունն առաջ է բերում ազգի թուլությունները լավ ուսումնասիրած հրեշավոր մեկը՝ բացառիկ մարդատյաց պարագլուխ, ով ազգի մեջ արթնացնելով խմբային անգիտակցականը, նրան մտքի կատարյալ հաշմանդամության է հասցնում, ուղղորդում բռնության և դաժանության:

Յունգը սարսափել էր խմբային անգիտակցականի դրոշի ներքո միավորված կործանիչ ուժից:

«Անգիտակցականի լեզուն ոչ թե մարդկային երազանքների և իմաստ ունեցող լեզու է, այլ խորհրդանիշերի՝ սիմվոլների լեզու է: Անձն այլևս ամբողջ է, նա չի համընկնում Ես-ի գիտակցական անձի հետ»,-գրում է Յունգը:

Միայն հազվադեպ կամային և սթափ մարդիկ են, ովքեր կարողանում են դուրս պրծնել խմբային անգիտակցականի մահասփյուռ հեղեղից, ովքեր անմիջապես ենթարկվում են հալածանքների, դուրս մղվում հասարակական գործընթացներից և ոչնչացվում:

Այս մարդիկ կոչվում են մահապարտներ, քանի որ համընդհանուր անգիտակցականի դեմ մղվող պայքարն ամենակատաղին ու վտանգավորն է բոլոր պատերազմների մեջ:

Առաջինն այս անմարդկային անգիտակցականի ուժը կիրառվել է Հիտլերի կողմից, հետագայում, փորձն ուսումնասիրելով, հատուկ մշակվել ու տարածվել է՝ ստանալով «գունավոր հեղափոխություն» անվանումը:

Հրեշավոր պարագլուխը պետք է լինի բացարձականապես անկարող համարումի տեր՝ սոսկալի փառատենչ, անպատասխանատու հոգեկան հիվանդ, թվացյալ միամիտ ու դատարկ պատրանքներով, բայց և հրեշավոր հոտառությամբ, որը հատուկ է առնետներին և անապաստան երեխաներին:

Սա է այս հիվանդության լիդերի հուզական մեխանիզմը, որով վստահություն կառաջացնի տերերի մոտ:

Այդպիսինն էր Հիտլերը,-յուրաքանչյուր գերմանացի նրա մեջ տեսնում էր իր փրկչին ու փրկությունը, նրան իր խորհրդանիշն էր համարում, նրա մեջ տեսնում իր երկրորդ Ես-ը:

Յունգը տագնապած նշում է, որ ազգի հատուկենտ առողջ մասը ոչ թե պետք է ընկնի հոգեկան խորը ճգնաժամի մեջ, հոգնի ու դառնա կամազուրկ, ով, սակայն, գիտե ճշմարտությունը, այլ ամբողջ ուժով պայքարի իր երկիրն ու ազգը ընդգրկած ծանր հիվանդության դեմ:

Սա սովորական քաղաքական պայքար չէ, որով կարող ես զբաղվել կամ՝ ոչ. սա հիբրիդային, եթե կուզեք՝ մանրակրկիտ մշակված բիոլոգիական պատերազմ է՝ ուղղված ազգիդ, որի դեմ յուրաքանչյուր ազնիվ մարդ պարտավոր է պայքարել, եթե չի ուզում, որ իր ազգն ու երկիրը վերանան մոլորակի երեսից:

Այն պահանջում է հոգեպես և ֆիզիկապես առողջ մարտիկներ, հզոր կամք և որևէ հիպնոսից, պարգևներից, սոցիալական խնդիրներից կախում չունեցող, կարելի է ասել, գերմարդ:

Քչերը կգտնվեն, ովքեր անձնազոհ կտրվեն երկիրը փրկելու գաղափարին:

Անբարոյականության դեմ պայքարող Մարտիկին տասը ձեռքով պետք է սատար լինեն համակիր ընկերները, երբ աղետի է ենթարկվում նացիզմ դավանող ամենակարող ուժերի կողմից:

Յունգը պայմանական նրանց անվանում է «հիտլերականներ»:

Այլապես, հեռու չէ այն օրը, երբ նա ինքն էլ կդառնա այն զոհերից մեկը, ովքեր զրկվել են գիտակցական Ես-ից ու դարձել խմբային անգիտակցականի ավերիչ կցորդը, սփռվող անբարոյականության, անհոգի և անպատասխանատու դաժանության ակամա մասնակիցն ու հետևանքների չարաչար կրողը:

«Նացիզմն ինքնանպատակ չէ, այն միտված է, ի վերջո, տարածվելու ողջ աշխարհի ժողովուրդների մեջ, բերելու համաշխարհային անգիտակցականի, որն իր հերթին կհանգեցնի երկրների, միլիոնավոր մարդկանց ու ազգերի բնաջնջմանը»,- ամփոփում է Յունգը:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 4242

Մեկնաբանություններ