ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

«Իշխանությունները գալիս գնում են, իսկ ժողովուրդների բարեկամությունը հավերժ է»

«Իշխանությունները գալիս գնում են, իսկ ժողովուրդների բարեկամությունը հավերժ է»
20.07.2023 | 14:02

Աչքովս ընկան մի քանի գրառումներ, որոնցում մարդիկ ասում են, թե ո՞նց կարող է Նժդեհ ցիտողը գովաբանել Խորհրդային Միությունը կամ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը:

Տղաներ և աղջիկներ, ներկայացնում եմ ձեզ Նժդեհի գովասանքը և վերաբերմունքը, թե՛ ռուս ժողովրդին, և թե՛ ՀԽՍՀ-ին:

Ասեմ ավելին, այն ինչ տեղադրել եմ ընդամենը փոքրիկ դրվագ է, կան շատ ու շատ այլ համագործակցության փաստեր:

Հա՛, ու մեկ էլ, մտքներովդ չանցնի ասեք, թե բա КГБ-ն ստիպել է, որ այդպես անեն կամ գրեն:

Դա կնշանակի, որ դուք, մեր ազգի նվիրյալներին համարում եք թույլ և անսկզբունք:

ՈՒ հիշեք, իշխանությունները գալիս գնում են, իսկ ժողովուրդների բարեկամությունը հավերժ է:

Մեջբերումներ.

«Ցեղակրոնի համար ռուս մեծ ժողովուրդը հայության միակ բնական դաշնակիցն է: Նրա համար գոյություն չունեն հայաստաններ, այլ կա Հայաստան: Եթե Հայաստանն այսօր խորհրդային է, դա նշանակում է, որ պատմական զարգացման օրենքների համաձայն, այն միայն այդպիսին կարող էր լինել…»:

«…Թուրքերը, որոնք երազում են բոլոր թուրքական ցեղերը տեսնել իրենց տանիքի տակ, չեն կարող երբևէ լինել Խորհրդային Միության հետ, նույն այդ պատճառով հայ ժողովուրդը չի կարող ապրել պետականության պայմաններում առանց հզորագույն բարեկամի՝ ռուս ժողովրդի»:

Գարեգին ՆԺԴԵՀ

Հատված, Սիմոն Վրացյանին ուղղված նամակից.

«Օգտվելով առիթից ցանկանում եմ հաղորդել, որ մենք

(Գ. Նժդեհ և Հ.Դևեջյան)` խորհրդային կարգերի քաղաքական հակառակորդներս, որ չէինք հավատում ժամանակակից Հայաստանի մասին խորհրդային ԶԼՄ-ների հաղորդումներին, հնարավորություն ստացանք մեր սեփական աչքերով տեսնելու Երևանը:

Այն, ինչ մենք տեսանք, աննախադեպ էր, և դրդում է ցանկացած ականատեսի լցվել հարգանքի և հիացմունքի զգացումով հայ ժողովրդի հանճարի նկատմամբ, ով հնարավորություն է ստացել դրսևորել իր հնարավորությունները խորհրդային իշխանության օրոք:

Այդ ամենը, իհարկե, անհնարին կլիներ առանց ռուս ժողովրդի եղբայրական օգնության և երկրում հաստատված քաղաքական անվտանգության: Եթե ավելացնենք սրան, որ միայն ռուս ժողովուրդը կարող է ցանկանալ հայերի միավորմանը միացյալ Հայաստանի մեջ, ապա հասկանալի կդառնա, թե ինչու յուրաքանչյուր հայ օրհասկան պահին պետք է կանգնի Հայրենիքի (իմա` ՀԽՍՀ) կողքին....»

Մարտի 12, 1953թ.

Երևանի բանտ:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ