Ես չեմ հասկանում, ստիպողաբար ուզում եք Արցախը խցկել Ադրբեջանի կա՞զմ:
Չե՞ք տեսնում, որ արցախցիները չեն ուզում թշնամու հետ ապրել, զոռով, սովամահ անելով ստիպելու՞ եք:
120 000 մարդու կյանքը դժոխքի եք վերածել որ ձեր ծրագրերը իրագործե՞ք:
Իսկ չե՞ք մտածել, որ ժողովրդի ցասումն այնպիսի մի ժամանակ է պայթելու, որ ձեր բոլոր գրողի տարած ծրագրերը խառնվելու են։
Արցախը վերածել եք բաց երկնքի տակ համակենտրոնացման ճամբարի և նստած սպասում եք, թե որքան է դիմանալու տանջված ժողովուրդը։
Նայեք, հետո արցախցիներից չնեղանաք:
Ո՛չ մեկդ չեք զգում այն, ինչի միջով արդեն 7 ամիս է անցնում է այստեղի ժողովուրդը։
Արցախը եղել է, կա և մնալու է հայկական:
Արշակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ