Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Պրոբլեմը իշխանության որակի մեջ է

Պրոբլեմը իշխանության որակի մեջ է
16.10.2024 | 17:38

ԱԺ-ում, կապիտուլյանտների ներկայացուցիչների երեկվա ներքին ռազբորկան ապացուցեց երկու պարզ ճշմարտություն:

1. Ըստ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «...կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար»:

2. Ըստ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի՝ «...Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարից եք խոսում»:

Այսինքն՝ ասում են, որ կա արդարադատության ապօրինի իրացում, կամ ապօրինի արդարադատություն: Եվ կա կոռուպցիա ու հովանավորչություն՝ հենց դրանց դեմ պայքարողների շարքերում:

Դժվար է չհամաձայնվել այս պարզ ճշմարտության հետ:

Հայրենիք, ազգային արժանապատվություն ու սկզբունքներ չունեցող իշխանության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է: Առանձին վերցրած Արգիշտի Քյսրամյանը կամ Հովիկ Աղազարյանը մեղավոր չեն այս պատմության մեջ: Պրոբլեմը իշխանության որակի մեջ է և, եթե մյուս պատգամավորները կամ գործադիրի ներկայացուցիչները դեռևս չեն հայտնվել սկանդալում, չի նշանակում, որ «սուրբ» են կամ իրենց մոտ ամեն ինչ կարգին է:

Իշխանության ներկայացուցիչների մեծ մասն արդեն թաթախված է տարբեր պատմությունների, իշխանությունն ու պաշտոնական դիրքը սեփական շահերի համար օգտագործելու թեմաների մեջ: Բոլորն էլ լավ են հասկանում, որ ստի, կեղծիքի, ցինիզմի ու հայրենիքի հանդեպ անբարո մտածողության տեր իշխանությունը որպես կանոն ներսից է փչացած և մերթ ընդ մերթ ի ցույց է դնում իր իրական դեմքը:

Չի բացառվում, որ մեկ այլ նմանատիպ ռազբորկայում, օրինակ Արարատ Միրզոյանը, անկախ իր կամքից, ինչ որ մեկի վրա բարկացած ասի հետևյալ ճշմարտությունը «...կարո՞ղ ա Արցախից չե՛ք հրաժարվել հանուն թշնամական շահերի և հանուն իշխանության պահպանման»...

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7577

Մեկնաբանություններ