Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վտանգված ժառանգություն և հիշողություն

Վտանգված ժառանգություն և հիշողություն
19.10.2024 | 21:12

Լուսանկարում օրեր առաջ փրկված ականավոր պատմաբան ու հնագետ Գևորգ Տիրացյանի շուրջ 500 միավորից բաղկացած լուսանկարչական արխիվն է: Այն փրկվեց շատ պատահականորեն, երբ ինչ-որ մեկը որոշել էր ազատվել հիշողության այդ «բեռից» և ողջ լուսանկարչական արխիվը նետել էր հարակից աղբարկղ: Երջանիկ պատահականությամբ այդ նույն աղբարկղը քրքրող անօթևան մեկը, տեսնելով այս լուսանկարները, որոշում է այն իրացնել Վերնիսաժում, որտեղից ծանոթ հնավաճառներն առաջինը կապվեցին ինձ հետ: Պատահական դիպվածի արդյունքում այս լուսանկարները չեն հայտնվում Նուբարաշենի աղբանոցում: Լուսանկարներում առկա են նաև պեղման աշխատանքների ու պեղածո իրերի բազմաթիվ լուսանկարներ: Լուսանկարները նվիրատվության կարգով հանձնել եմ Հայաստանի պատմության թանգարանին: Որոշ կրկնօրինակներ կհանձնվեն ՀՀ ԳԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտին:

Ցավոք, ականավոր պատմաբան-հնագետի նամականին չհաջողվեց փրկել, քանի որ այն արդեն ոչնչացվել էր: Խնդիրը չափազանց լուրջ է և առաջին հերթին վերաբերվում է մեր հիշողության ու մշակութային ժառանգության հանդեպ անհատական մակարդակից մինչև գերատեսչականը եղած կրավորական ու մերժողական կեցվածքին: Մշակութային քաղաքականությունը սեփական վիճելի ձևակերպումներով աշխարհայացքը պարտադրելը չէ, ոչ էլ քաղաքական ժամանակավրեպ օրակարգերին ծառայեցնելը: Հայկական մշակույթի ու մշակութային ժառանգության մարգինալացման ու ամբոխահաճո միջոցառումների կազմակերպման փոխարեն, արժեր մշակել իրական քաղաքականություն այս ու նմանատիպ նախճիրներից ապահովագրվելու համար:

Մինչդեռ ԿԳՄՍ-ն զբաղված է ֆեստիվառների ու անճաշակ միջոցառումների կազմակերպմամբ` պետական բյուջեի միջոցները մսխելով տարբեր տրամաչափի հաջողակ ժուլիկների ատկատային գաղափարներն իրականացնելով: Սա մերօրյա ողբերգության մեկ այլ դրսևորում է, որտեղ առաջնայինը սեփական բյուջեն հեշտ ու արագ, սակայն օրինականին մոտ ձևակերպումներով հարստացնելն է: Բեմեր տեղադրելն ու քանդելը, հրավառություններով Երևանի շենքերը վթարային դարձնելը այլևս կարելի է համարել հայկական մշակութային քաղաքականությունը ներկայացնող սպորտաձև: Այս կեղծ թոզփչոցին նոր չէ, այն վաղուց մշակված կոռուպցիոն սխեմա է իր բոլոր բաղադրիչներով, որը գնալով ավելի ու ավելի է զարգանում իրական մշակութային քաղաքականության փոխարեն:

Ո՞վ է Գևորգ Տիրացյանը

1940-ականներին ընտանիքի հետ Ռումինիայից հայրենադարձվելով՝ Գ. Տիրացյանը 1952 թ. ընդունվում է Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ նրա գիտական ղեկավարն էր Բորիս Պիոտրովսկին։ Գ. Տիրացյանը Կարմիր բլուրի և Գառնիի հնագիտական արշավախմբերի անդամ է եղել: Նրա հետազոտությւնների անկյունաքարն են դարձել Հին Հայաստանի մայրաքաղաք Արմավիրի պեղումները, որոնց վերաբերյալ պատմաբանը հրատարակել է շուրջ քառասուն գիտական աշխատություն։ 1957 թ. Գևորգ Տիրացյանին շնորհվում է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Գառնիի դամբանադաշտի և բաղնիքի պեղումներին նվիրված ատենախոսության համար։ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ստեղծման առաջին օրերից (1959 թվական) մինչև իր կյանքի վերջը Գևորգ Տիրացյանն աշխատել է այս ինստիտուտում՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև՝ Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ (1974-1993), ինստիտուտի փոխտնօրեն (1981-1988), ապա՝ տնօրեն (1988-1993)։

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 9930

Մեկնաբանություններ