Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տղերքն էին Արցախը հայրենիք համարում և իրենց կյանքը տվեցին այդ հայրենիքի համար

Տղերքն էին Արցախը հայրենիք համարում և իրենց կյանքը տվեցին այդ հայրենիքի համար
22.10.2024 | 14:55

Լայն քննարկման առարկա է դարձել ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող արարածի «Արցախը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա» հայտարարությունը: Շատերն արդեն հասցրեցին վերհիշել, որ տարիներ առաջ այդ նույն արարածը նուռերը ձեռքին հայտարարում էր, թե Աղդամը իր հայրենիքն է: Տարբեր մեկնաբանություններ տեսա, առավել հաջողված են, որ ոմանք նկատել են, որ այդ արարածը դե ֆակտո խոստովանում է, որ իր հայրենիքը Ադրբեջանն է:

Մի բան էլ ես ասեմ: Մեր երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք հեշտությամբ կարող են այսօր իրենց հայրենիքը համարել յուրաքանչյուր տարածք, իսկ վաղը նույն հեշտությամբ հայտարարել, որ դա այլ պետության տարածք է: Սա, իհարկե, շատերիս համար նորություն չէ, որովհետև լավ գիտենք, որ սրանք իրականում անհայրենիք են, որ իրենց հայրենիքն իրենց ստամոքսն է, իրենց գրպանը, իրենց արած կայֆերը... Տղերքն էին իրոք Արցախը հայրենիք համարում: Նրանք դա արեցին ոչ թե նուռերը ձեռքներին նկարվելով և ֆեյսբուք գցելով, այլ կռվեցին և իրենց կյանքը տվեցին այդ հայրենիքի համար:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 7085

Մեկնաբանություններ