Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ալեն Սիմոնյանի փուչ վստահությունը

Ալեն Սիմոնյանի փուչ վստահությունը
23.10.2024 | 13:56

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին Աժ-ում լրագրողներին հայտարարել է․ «Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք, և Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ, և մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»: Ալեն Սիմոնյանը 2019-ին, նռները ձեռքին, վստահ էր, որ Աղդամը իր հայրենիքն է, հետո էլ վստահ էր, որ Արցախն ապագա ունի։ Ո՞վ է Ալեն Սիմոնյանին վստահեցրել, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի Հայաստանից գրաված տարածքներից, եթե խաղաղության պայմանագրում այդ մասին կետ չկա; Ո՞վ է դրանում Ալեն Սիմոնյանին վստահեցրել՝ Իլհամ Ալի՞ևը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6648

Մեկնաբանություններ