«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ւսկ դուք ասում եք...

Ւսկ դուք ասում եք...
24.10.2024 | 11:02

Լսել եմ, թե ուսուցիչ աշխատելու համար բոլորովին էլ պարտադիր չէ մանկավարժական կրթություն ունենալը։ Հետաքրքիր է, իսկ վիրաբույժ աշխատելու համար բժշկական կրթություն ունենալը պարտադի՞ր է. իսկ ի՞նչ կլինի, եթե դատավորն էլ կոնսերվատորիա ավարտած լինի։ Ոչ մի բան էլ չի լինի։ Էս հարցի հետ կապված մի դեպք հիշեցի։

Շատ տարիներ առաջ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում ներկայացում էր։ Մինչ գյուղացիք անշտապ հավաքվում էին դահլիճում, դերասաններից մի քանի հոգի ակումբի պատի տակ ծխում-զրուցում էին։ Նրանց է մոտենում բանվորական արտահագուստով միջին տարիքի մի տղամարդ ու զրույցի բռնվում դերասանների հետ։ Զրույցի ընթացքում էս մարդը, որ հիմնականում հարցեր էր տալիս, ասում է.

- Դուք որ բեմի վրա հաց-բան եք ուտում, արաղ եք խմում, էդ իսկականի՞ց ա, թե բան ա։

- Դե՜… իսկականից ա։

- Ձեր հաշվի՞ն ա։

- Չէ, ինչի՞։ Պետությունն է փողը տալիս։

- Յա՜...,- մտախոհ ծոր է տալիս էս մարդը, հետո՝ թե,- իսկ էն շորերը, որ հագնում եք, ձեր սեփակա՞նն ա։։

- Չէ, ամեն դերասանի համար թատրոնը կամ կարել է տալիս, կամ առնում է։

- Արա, շատ լավ ա... Տղերք, ամոթ չլինի հարցնելը, իսկ որ բեմի վրա կնիկ, աղջիկ եք խտտում, պաչում՝ էդ սըտի՞ց եք անում, թե՞ իսկական ա։

- Խտտելու սուտը ո՞րն է...

Էս մարդը լուռ նայում-նայում է, խորը հոգոց հանում ու չարացած հեռանում դերասաններից՝ ինքն իրեն փնովելով. «Իմ էշ գլուխը, բա ես էսքան տարի ինչի՞ եմ տրակտորով համբալություն արել»։

Հ. Գ. Հիմա, շնորհիվ ներկայիս իշխանության, եկել է էդ մարդու երազած Հայաստանը։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 26186

Մեկնաբանություններ