Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Չորս տարի անցավ՝ Նիկոլը դեռ վարչապետ է

Չորս տարի անցավ՝ Նիկոլը դեռ վարչապետ է
09.11.2024 | 19:53

Այսօր տարելիցն է, որ Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությամբ Ադրբեջանին հանձնեց դիմադրած Արցախի այն շրջանները, որտեղ մտել էր թշնամին։ Բայց նաև պարտավորվեց մի շարք շրջաններ էլ հանձնել՝ առանց կրակոցի: Քելբաջարի շրջանը պարտավորվեց հանձնել Ադրբեջանին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, Աղդամի շրջանը հանձնել Ադրբեջանին՝ մինչև նոյեմբերի 20-ը, Լաչինի շրջանը հանձնել Ադրբեջանին՝ մինչև դեկտեմբերի 1-ը:

4 տարի անց Արցախն ամբողջությամբ հայաթափվել է, ճանաչվել է Ադրբեջան։ Նիկոլ Փաշինյանը դեռ ՀՀ վարչապետն է, կինը և ավագ դուստրը հենց այս օրով սաֆարիից լուսանկար են հրապարակում, աներձագը բիզնես կլասով մեկնում է Լոնդոն՝ ֆուտբոլ նայելու:

Բան չի պատահել, կարևորը՝ Քոչարյանը հետ չգար:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 5188

Մեկնաբանություններ