Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ինչու չծնրաբեռնել Ձմեռ Պապիկին

Ինչու չծնրաբեռնել  Ձմեռ Պապիկին
26.11.2024 | 13:29

ՆԱՆԵ

- Տատի՛կ, այս տարի Ձմեռ Պապիկին չեմ ծանրաբեռնի իմ նվերներով։

ՏԱՏԻԿ

- Ինչու՞։

ՆԱՆԵ

- Որովհետև մենք իրենից ավելի կարևոր բաներ ունենք ուզելու։

ՏԱՏԻԿ

- Ի՞նչ։

ՆԱՆԵ

- Նախ` աշխարհին խաղաղություն, հետո էլ, որ Արցախը նորից մերը լինի:

ՏԱՏԻԿ

- …

ՆԱՆԵ

- Եկե՜ե՜ե՜ե՛ք, տատիկը լացում է․․․

Ռուզան ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 6469

Մեկնաբանություններ