ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Նախկինում և հիմա. ո՞րն է տարբերությունը

Նախկինում և հիմա. ո՞րն է տարբերությունը
09.01.2025 | 13:33

Ժամանակին դավաճանները հայոց բերդաքաղաքներն աղուհացով էին հանձնում, այժմ` սոխով ու «վիչինայով» ձվաձեղով:

Գիտե՞ք ինչու:

Որովհետև, նախկինում դավաճանները սոխով ու «վիչինայով» ձվաձեղի պատրաստման բաղադրատոմսը չգիտեին:

Այժմ` գիտեն:

Романтика…

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2470

Մեկնաբանություններ