«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Տալիս են առավելագույնը և պահանջում են առավելագույնը

Տալիս են առավելագույնը և պահանջում են առավելագույնը
22.01.2025 | 15:06

Շատ է խոսվում ամերիկյան բանակից, իսրայելական բանակից, եվրոպական երկրների բանակներից։ Անընդհատ խոսվում է, թե ինչ լավն են, թե ինչ չափորոշիչներով են, բայց միշտ մի կարևոր բան բաց է թողնվում, թե ինչու՞ է այդպես:

Այդ երկրներում բանակում ծառայելը ոչ միայն գրավիչ է, այլև՝ պարտադիր պայման մի շարք կոնկրետ պաշտոններ ստանձնելու համար։

Մի կողմ եմ դնում ժամկետային ծառայությունը, ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնեք սպայական կազմի վրա։

Սպայական ծառայությունը ոչ միայն խրախուսվում է պետական մակարդակով, ոչ միայն քարոզվում է, այլ նաև պետությունները ապահովում են ապագա սպաներին լավագույն կրթությամբ. տալիս են առավելագույնը և պահանջում են առավելագույնը։

Սպայի աշխատանքը (այո, հենց աշխատանքը, ոչ թե ծառայությունը) պետք է լինի ամենագրավիչներից մեկը, որպեսզի այն դառնա մրցունակ, որպեսզի պետությունը կարողանա ընտրել լավագույնից լավագույնին, ոչ թե՝ ամենավատից վատին։ Սպայի ուսման համար միջոցներ ծախսելիս չպետք է տնտեսես, որպեսզի ունենաս կիրթ, գրագետ, բանիմաց, շրջահայց հոգեբան, վերլուծաբան ռազմական գործիչ։

Պետք է ասեմ, որ այսօր նաև Ռուսաստանն է սկսել հսկայական միջոցներ ծախսել սպայական անձնակազմի կրթության վրա, սկսել են ավելի գրավիչ դարձնել սպայի գործը ։ Ինչպես ԱՄՆ-ում , Իսրայելում են սոցիալական հոլովակներ պատրաստում և տարածում, թե ինչպես պետք է հասարակությունը վերաբերվի համազգեստով զինվորականին, այնպես էլ ՌԴ-ում են արդեն ակտիվորեն քարոզում զինծառայողի, հատկապես սպայի դերի և նշանակության կարևորությունը․․․

Ապառազմականացումն այն է, երբ բանակիդ զինվորը, սպան ամենամարտունակն են, ամենահարգին, սոցիալապես ամենաապահովն են հասարակության մեջ:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6537

Մեկնաբանություններ