ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

ՔՊ-ականների ու դրանց սատարողների ձեռքով են կրակից շագանակներ հանում

ՔՊ-ականների ու դրանց սատարողների ձեռքով են կրակից շագանակներ հանում
28.01.2025 | 16:14

Թուրքիայի ներկայիս իշխանությունները, առավել՝ քան երբևէ, որդեգրել են Օսմանյան կայսրության քաղաքականությունը։ Իրենք զրկվել են կայսրությունից, բայց հավակնությունները չեն կորցրել։ Նայեք քարտեզին ու նախկին կայսրության մաս կազմող հարևանների հետ նրա հարաբերությունները. բոլորից հավակնություն ունի։

Մի պահ պատկերացրեք, որ նիկոլի պես մի եթիմ իշխանության գար Թուրքիայում ու սկսեր պարզել, թե ինչը ոնց է եղել, ոնց են ծագել ու կազմավորվել։ Երկու ժամում էդ կայսրության պատմությունը կզրոյացվեր։ Բայց, քանի որ մեր բախտը էս հարցում էլ չի բերել, ու այդ եթիմը մեր երկրում է, ինքը որոշել է Հայոց ցեղասպանության իսկությունը կասկածի տակ դնել։ Հետո կրոնինը կդնի, հետո՝ Հայկ Նահապետինը, հետո՝ Նոյի գալուստը, ու այդպես շարունակ։

Օսմանյան կայսրությունը, լինելով բազմազգ կառույց, շարունակաբար փորձել է իր տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին ձուլել կայսրությանը՝ կոտրելով ազգային ինքնության պատկանելությունը։ Հիմա ժամանակաները մի քիչ փոխվել են, ու էլ յաթաղանով չեն անում դա, այլ քպ-ական կենդանիների ու դրանց սատարողների ձեռքով են կրակից շագանակներ հանում։

Դու, որպես պետություն, կա՛մ մնում ես Թուրքիայի կոկորդում ու անընդհատ անհանգստություն պատճառում, կա՛մ «եղբայրանում, բարեկամանում» ես իր հետ, ու ինքը քեզ կուլ է տալիս՝ քո ամեն ինչով։ Երրորդ տարբերակ չկա, ու եթիմը դա առավել քան լավ գիտի։ Ինքը հենց երկրորդ նպատակի համար է գործուղվել, գտել իր պես անհայրենիքիների մի խումբ ու գործի անցել։ Ու կա՛մ իրենք կուլ կտան էս երկիրը, կա՛մ ամեն հայ իր մասով կդառնա էն ոսկորը, որը կմնա այդ ոհմակի կոկորդին։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 4190

Մեկնաբանություններ