Ամբողջ աշխարհն է Բաբելոն դարձել`
դավեր են նյութում խարդախ և ստոր,
մեկը մյուսին փորձում է վարձել.
ավար են որսում ջրերում պղտոր:
Եկել է նեռը նենգաժպտադեմ`
փրկիչի անվամբ մտել ամենուր,
ազգեր ու դաշինք կրկին պառակտել
պատերազմաբեմ ֆալշով վշտաթուրմ:
Հե՜յ, հայոց երկիր, այս թոհուբոհին
խա՞յծ ես, թե ձկնիկ` անխոհեմ, տկա՛ր,
քարտեզից հանկարծ չջնջվենք դժգոհ
նոր հացկատակի ձեռքով անկատար:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ
«Հայկական աբսուրդներ» շարքից ,
1994 թվ. Ալավերդի- Այրում
Հ.Գ.
Մարդ մի կողմից ուրախանում է, որ իր բանաստեղծությունը, գրված քսան տարի առաջ, այսօր էլ արդիական է:
Մյուս կողմից տխրում ես, որ ազգովի չենք հաղթահարել անիծյալ ծուղակներն ու զարգացման կարգին ճանապարհին դեռևս չենք հասել: