Ապրիլի 9-ին ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով՝ 17:30-ին), սակայն մինչ այս պահը չկա պաշտոնական հաղորդագրություն ոչ միայն այս հանդիպման, այլև ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ։ Միգուցե կա, ես չե՞մ հանդիպել:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ