Հայաստանում չկա ո՛չ քաղաքական, և ո՛չ էլ անձնական պատասխանատվություն։
Ուստի դեռ երկա՜ր ժամանակ քաղաքական ավանդույթ, հանրային կարգապահ և պատասխանատու վարքագիծ չի լինի։
Արևմուտք գնալ՝ նշանակում է վերցնել այն արժեքները, որոնք օգտակար են և հրաժարվել նրանից, ինչը քո հասարակության համար կործանարար է։ Վերցնել քաղաքական ավանդույթը, վերցնել հանրային վերահսկողության մեխանիզմը, վերցնել արդարություն և հավասար հնարավորություններ ստեղծելու մշակույթը, կառչել ազգային և պետական շահերից ու թույլ չտալ սակարկման ենթարկել այն, ինչը բարի ավանդույթ է, ինչը ազգային հիշողություն է, հիշողության մաս է, ինքնության սյուն է։
Չէ՛, մենք ո՛չ Արևմուտք, և ո՛չ էլ Արևելք չենք գնալու վաշխառուի հոգեբանական տիպի այսօրվա ներկայացուցիչների հետ, մենք գնալու ենք պետականության ինքնալիկվիդացիայի։
Ու հանուն արդարության՝ դա 2018 թվականին չէ, որ սկսվել է։
Արա Պողոսյան