Խրիմեանը, ինքը լինելով բարձրահասակ, պարթև, մի տեսակ արհամարհանքով էր վերաբերւում դէպի փոքրահասակ մարդիկ:
Էջմիածնում նրան ներկայանում է մեր բանաստեղծներից մէկն իր ամուսնու հետ: Տիկինը փոքրահասակ էր:
Խրիմեանը նայելով նրան, դառնում է բանաստեղծին.
-Ա՞դ է քեզ ոգևորում բանաստեղծութիւններ գրելու:
-Այո’:
-Զաւակս, աղէկ որ չարիքներէն փոքրագոյնն ես ընտրել:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ