Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Կտրել այն ձեռքը, որը թուրքական սուրն ուղղել է Մայր Աթոռի վրա

Կտրել այն ձեռքը, որը թուրքական սուրն ուղղել է Մայր Աթոռի վրա
16.06.2025 | 10:41

1950-ականներին ԱՄՆ ԿՀՎ-ն բաժանեց Հայ Առաքելական Եկեղեցին 2 մասի այն տրամաբանությամբ, որ Վեհարանը Էջմիածնում է՝ ԽՍՀՄ տարածքում, ուստի եթե ԽՍՀՄ ՊԱԿ-ը տեսականորեն կարող է վերահսկել հայ հավատացյալներին ԽՍՀՄ և սոցճամբարի երկրներում, ապա ինչու չպետք է հայ հավատացյալներին տեսականորեն կարողանա վերահսկել ԱՄՆ ԿՀՎ-ն ամերիկյան գոտու երկրներում:

Սառը պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն անկեղծ փորձ կատարեց միավորել Հայ Եկեղեցին՝ աջակցելով, որպեսզի Անթիլիասի կաթողիկոսն ընտրվի Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Ի դեպ, Վազգեն Առաջինից հետո 1995-ին Կաթողիկոս ընտրվելու ամենամեծ շանսերն ուներ ներկայիս Վեհափառը՝ Գարեգին Երկրորդը, սակայն նա, հասկանալով պահի լրջությունն ու պատմական հնարավորությունը, խոհեմորեն Լուսավորչի գահը զիջեց Գարեգին Առաջինին:

Այնուամենայնիվ, Հայ Եկեղեցու միավորումը չստացվեց: Հավանաբար 1990-ականներին Scorpions-ի «Wind of Change»-ը լուրջ էին ընդունել միայն հայաստանակենտրոն շրջանակները, որոնց թվում էր, թե Սառը պատերազմն ավարտվել է և ՄԱԿ անդամ Հայաստանի Հանրապետության գոյության պայմաններում ԿՀՎ-ն կամ այլ հատուկ ծառայությունները Հայ Եկեղեցին երկատելու խնդիր չունեն:

Այս երևույթը նոր չէ:

Ծով գրականություն կա, թե 19-րդ դարում Հայ Առաքելական Եկեղեցուն, այլ կերպ ասած՝ հայերի հոգևոր կյանքը վերահսկելու համար ինչպիսի իրավա-քաղաքական ու դիվանագիտական պայքար է ընթացել Օսմանյան սուլթանների և Ռոմանովյան ցարերի միջև: Որպես հոգևոր-մշակութային երևույթ՝ Հայ Եկեղեցին հայերի ինքնության ողնաշարն է ու առանցքներից մեկը, դրա համար էլ Հայ Եկեղեցու համար մշտապես պայքարել են:

Հիմա արդեն Հայ Եկեղեցու, նույն ինքը՝ հայերի հոգևոր կյանքի ու արժեքաբանական մետաֆիզիկայի համար պայքարում է Հարավային Կովկաս վերադարձած Թուրքիան՝ Նիկոլի կեղտոտ ձեռքերով: Հայաստանի վարչապետի աթոռին ունենալով դրածո՝ Էրդողանը ցանկանում է նաև դրածո կաթողիկոս ունենալ Էջմիածնում:

Բազմաթիվ են վկայությունները (այդ թվում ՔՊ-ականների), որ Նիկոլն Էրդողանի հետ շփվում է ինչպես հոր հետ՝ որդիական խոնարհումով կատարելով բոլոր տեսակի առաջադրանքները:

Նիկոլը դրանք կատարում է, որովհետև իշխանությունը պահելու միակ, կրկնում եմ՝ միակ տարբերակը Հայաստանի վիլայեթացնում է՝ «Արևմտյան Ադրբեջանի» կյանքի կոչումը: Այլ տարբերակ նա չունի, իսկապես չունի:

Կասեք Արևմուտքը. ոչ, արևմտյան «կալպակի» ժամանակները Նիկոլի համար անցել են, Արևմուտքը Թուրքիայի հետ Նիկոլի «հանձնում-ընդունումն» արել է դեռևս 2023-ին:

Ռուսաստա՞նը. ո՛չ, Կրեմլի գլուխը խառն է եվրոպական ուղղության գործերով և Կովկասում թուրքերին զիջում է այնքան, որքան թուրքերի ախորժակը թույլ է տալիս՝ հավանաբար կարծելով, որ մի օր կրկին կվերադառնա տարածաշրջան (ինչպես ժամանակին դուրս եկավ, հետո վերադարձավ Բեսարաբիա կամ Սախալին):

Ստեղծված իրավիճակում իրենց հայ համարողները պետք է հստակ արձանագրեն, որ գործ ունեն ոչ թե Նիկոլի կապրիզների, այլ Էրդողանի հավակնությունների հետ՝ կանալիզացված մի դավաճանի Եկեղեցու վրա հարձակման ու սրբապղծության գործընթացով:

Եկեղեցին, Վեհափառն անձամբ ու հայերը պարտավոր են իրենք իրենց ուժերով (բոլոր հասանելի մեթոդներով) կտրել այն ձեռքը, որը թուրքական սուրն ուղղել է Մայր Աթոռի վրա:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 173

Մեկնաբանություններ