ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Իր և իր ընտանիքի անվտանգ ապագայի խնդիրը լուծում է՝ ի վնաս Հայաստանի ապագայի

Իր և իր ընտանիքի անվտանգ ապագայի խնդիրը լուծում է՝  ի վնաս Հայաստանի ապագայի
11.01.2025 | 07:11

ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս բուն իմաստով, քանի որ այս հարցի վերաբերյալ որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով՝ կառավարության նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը: 2024թվականի ամռանը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրամիությունը Հայաստանն իր կազմի մեջ մտցնելուն չի սպասում: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում, հիմա այդ միությունը Հայաստանին սպասո՞ւմ է։ 2020 թվականի պատերազմից հետո, 2020-2024 թվականներին կապված Արցախի կորստի, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ տարածքների գրավման, այդ հարցում Ռուսաստանի իշխանության ադրբեջանամետ դիրքորոշման հետ, Հայաստանում ուժեղացել են հակապուտինյան տրամադրությունները։ Նիկոլ Փաշինյանը իբր Հայաստանը դեպի Եվրամիություն տանելով՝ ցանկանում է խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրություններում տեր կանգնել ոչ ռուսամետ ընտրողների ձայներին, ընտրություններից հետո կամ հարմար առիթով արևմտամետ գործչի վարկանիշով փախչել Արևմուտք։ Անցած վեցուկես տարում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կուտակած մեծ փողերը ռուսական ռուբլով չեն, դրանք ռուսական բանկերում չեն, այլ՝ արևմտյան բանկերում, այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը իր ապագան տեսնում է Արևմուտք փախած, այնտեղ հանգրվանած Սաակաշվիլու օրինակով։ Որ Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում, Հայաստանի ապրանքաշրջանառության մեծ մասը Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների հետ է, դա փաստ է։ Եվրամիության երկրների անվտանգությունը ՆԱՏՕ-ն է ապահովում, ՆԱՏՕ-ում ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի մեջ գտնվող, անվտանգության առումով մեծ խնդիրներ ունեցող Հայաստանին չեն սպասում, դա ևս ակնհայտ է; Եվրամիությանը Հայաստանի անդամակցության քաղաքական արկածախնդրությունը սկսելով՝ Նիկոլ Փաշինյանը վտանգում է Հայաստանի ներկան ու ապագան։ Նիկոլ Փաշինյանն իր, իր ընտանիքի անվտանգության,ապագայի խնդիրը լուծում է ի վնաս Հայաստանի ապագայի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2726

Մեկնաբանություններ