Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեղք էր վարչապետը

Մեղք էր վարչապետը
20.07.2013 | 11:54

Օստրավայի երկրամասային դատարանը որոշել է ազատ արձակել Յանա Նագիովային, Ռոման Բոչկային և գեներալ Օնջեյ Պալենիկին, քանի որ այլևս որևէ պատճառ չկա` հայտարարել է դատարանի մամլո քարտուղար Լյուցիա Բոխմովան: Նրանք մեղադրվում էին կոռուպցիայի մեջ: Դատարանի նախագահը գտնում է, որ երեք կասկածյալներն ազատ են արձակվել տասնյակ վկաների հարցաքննությունից հետո: Բարձրաստիճան պաշտոնատարների կաշառառության սկանդալից հետո հրաժարական տված նախկին վարչապետ Պետրա Նեչասի գրասենյակի նախկին նախագահ Յանա Նագիովան ձերբակալվել է հուլիսի 13-ին` վարչապետի տիկնոջը ռազմական հետախուզության միջոցով (որի ներկայացուցիչը Օնջեյ Պալենիկն է) անօրինական հետևելու մեղադրանքով: Կաշառառության գործով մյուս երեք մեղադրյալները` խորհրդարանի նախկին պատգամավորներ Իվան Ֆուքսը, Մարեկ Շնայդերը, Պետր Տլուխորժը ևս ազատ են արձակվել` հանցակազմի բացակայությւան պատճառով: Փաստորեն Չեխիայի բարձրագույն իշխանության կոռումպացվածության գործը ձախողվեց:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ