ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Հոգ տարեք սրտի մասին, եթե նույնիսկ այն երբեք անհանգստություն չի պատճառել

Հոգ տարեք սրտի մասին, եթե նույնիսկ այն երբեք անհանգստություն չի պատճառել
29.09.2013 | 13:10

Սեպտեմբերի 29-ը սրտի համաշխարհային օրն է: Վիճակագրությունը հուշում է, որ սրտանոթային հիվանդություններից աշխարհում տարեկան 17 մլն մարդ է մահանում, և Ռուսաստանն այդ ցուցանիշով առաջին տեղում է: Ռուսաստանյան գիտահետազոտական սրտաբանական ընկերության տվյալներով, մահացության հիմնական պատճառը սրտանոթային հիվանդություններն են (56 տոկոս): Իսկ սրտանոթային հիվանդություններով Ռուսաստանում տառապում է ավելի քան 22 մլն մարդ: Եվս մեկ անգամ մարդկանց ուշադրությունն այս խնդրին հրավիրելու նպատակով, 1999-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկել է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի վերջին կիրակին հայտարարել Սրտի համաշխարհային օր: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մահացությունների 50 տոկոսից ավելին սրտանոթային հիվանդություններին է բաժին ընկնում: Հայ սրտաբանները հաճախ են նշում, որ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է սրտանոթային հիվանդությունների երիտասարդացում, ուստի վերջիններս խորհուրդ են տալիս տարին գոնե մեկ անգամ բուժզզնում անցնել, ինչը հնարավորություն կտա վաղ շրջանում կանխել հիվանդության հետագա զարգացումը: Սրտանոթային հիվանդություններից մահացությունը նվազեցնելու համար հարկավոր է չափավորել ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը : Առողջ ապրելակերպը, որի մեջ անվերապահորեն մտնում է առողջ սնունդը, կտա ցանկալի արդյունք: Շատ կարևոր է նաև ազատվել ավելորդ քաշից: Սա ևս խնդիր է, որն անհանգստացնում է մեր բնակչության շուրջ 60 տոկոսին: Աշխարհի սրտաբանները պնդում են, որ պետք է հոգ տանել սրտի մասին, եթե նույնիսկ այն երբեք անհանգստություն չի պատճառել: Ցանկալի է խուսափել տապակած, աղի, կծու, թթու կերակուրներից, հրաժարվել սպիտակ հացից, խմորեղենից, մակարոնեղենից, որոնց մեջ ալյուրը մեծ տոկոս է կազմում՝ փոխարենը ուտելով ձուկ և բանջարեղեն: Ցավոք, մարդիկ, հատկապես Հայաստանում, սկսում են մտածել առողջ սննդի մասին միայն հիվանդանոցում հայտնվելուց հետո, առողջական ծայրահեղ վիճակում, երբ բանը բանից արդեն անցած է լինում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ