Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

ՕԵԿ-ը կասի իր խոսքը այսօր, ժամը 20-ին

ՕԵԿ-ը կասի իր խոսքը այսօր, ժամը 20-ին
16.04.2014 | 12:26

Այսօր երեկոյան ժամը 20-ին տեղի է ունենալու ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստ, որից հետո տեղեկատվություն կհաղորդվի լրատվամիջոցներին՝ ՕԵԿ-ը մնում է, թե դուրս է գալիս կոալիցիայից: Կուսակցության անդամները պաշտոնապես չեն բացառում այդ հնարավորությունը: Պատճառը, ըստ լրատվամիջոցների, քաղաքաշինության նախարարի պորտֆելն է, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է ՕԵԿ-ից վերցնել: ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը պաշտոնապես տեղեկացրել է, որ «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ–ին առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձևավորվող կառավարության կազմում։ «Այսինքն՝ ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որևիցե խնդիր գոյություն չունի: «Օրինաց երկիր» կուսակցության` նոր կոալիցիային մաս կազմելու, կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն որևէ նախարարական պորտֆելով, դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում և կկայացվի համապատասխան որոշում»,– ասել է Հովհաննես Մարգարյանը:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ